«Հայաստան» դաշինքը հրապարակում է վարչապետի թեկնածուի անունը
Տեղի է ունենում «Հայաստան» դաշինքի հանդիսավոր միջոցառումը։
Միջոցառման ընթացքում կհայտարարվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի մասնակցության նոր ձևաչափի մասին։ Կհրապարակվի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Դաշինքի թեկնածուի անունը, ինչպես նաև կներկայացվի Դաշինքի պաշտոնական կարգախոսը։
Միջոցառումը տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Մանրամասները՝ Yerevan.today-ի ուղիղ հեռարձակմամբ։

