Տավարի մսի գինը բարձրանում է․ ՔՊ-ական իշխանությունը գյուղատնտեսության հերն անիծել է
Տավարի մսի գինը վերջին շրջանում հետևողականորեն բարձրանում է: Շուտով հատելու է 4000 դրամի հոգեբանական շեմը: Սրա հիմնական պատճառն այն է, որ ՔՊ-ական իշխանությունը գյուղատնտեսության հերն անիծել է: Փաշինյան Նիկոլի իշխանության տարիներին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը պաշտոնական թվերով կրճատվել է 100 հազարով:
Այդ թվում`կովերի գլխաքանակը նվազել է 55 հազարով՝ 266 հազարից հասելով 211 հազարի։ Մսավաճառները գյուղերում մոմով են մորթելու ենթակա անասուն փնտրում: Նույն խնդիրն ունենալու ենք նաև կաթնամթերքի գների հետ կապված: Վարվող տնտեսական անհեռատես ու կործանարար քաղաքականության հետևանքով Հայաստանում գնաճը խժռում է մարդկանց եկամուտները: Իսկ ՔՊ-ական իշխանությունը, ընտրությունների նախաշեմին 10 հազար դարամով թոշակ բարձրացնելով, փորձում է ժողովրդի աչքին թոզ փչել:
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

