Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են նորածնին աղբանոց նետած մորը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 26-ին, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչութան (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի), Ոստիկանության Մեծամորի բաժնի (Ոստիկանության մայոր Արթուր Ֆրանգյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են երեկ Արմավիրի մարզում հայտնաբերված մահացած նորածին տղայի մոր ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակչուհի՝ 37-ամյա Պայծառ Կ.-ն է։

