ԲԴԽ-ն հերթական երրորդ անգամ դադարեցրեց Դավիթ Հարությունյանի լիազորությունները
Ինչպես որ կանխատեսելի էր, ԲԴԽ-ն հերթական երրորդ անգամ դադարեցրեց ՀՀ լավագույն դատավորներից Դավիթ Հարությունյանի լիազորությունները... Դատավորի լիազորությունները դադարեցրեցին համակարգի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելուն ուղղված խոսույթով հանդես գալու համար:
Այլևս ակնհայտ է որ ըստ բդխ-ի նման բարձր մարդկային և մասնագիտական արժեքներով մարդ-դատավոր համակարգին անհրաժեշտ չէ(չնայած բազմաթիվ խախտումների և բարձր դատարանների կողմից բեկանված որոշումների, բդխ-ն անշեղ մնաց): Շարունակում եմ պնդել որ այս դատավարությունը Դատավորը հաղթեց, քանզի պատիվ է լիազորությունների դադարեցումը առաքելությանը անշեղորեն նվիրված լինելու և սեփական սկզբունքներից չշեղվելու արդյունքում:

