ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄՆ ռազմաբազաների, Երուսաղեմի և Թել Ավիվի վրա հասցված հարվածների մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուրսը (ԻՀՊԿ՝ Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումները) բաժանվող մարտագլխիկներով ծանր հրթիռային հարվածներ է հասցրել տարածաշրջանում ԱՄՆ բազաներին, Երուսաղեմին և Թել Ավիվին։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։
««Ճշմարիտ խոստում - 4» գործողության 41-րդ ալիքը, որն իրականացվել է Ալ-Քուդսի օրվա նախաշեմին, ուղղված է եղել Թել Ավիվում և Երուսաղեմում ամերիկա-սիոնիստական հակառակորդի թիրախների, ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան ահաբեկիչների բազաների դեմ»,- հայտարարությունը մեջբերում է իրանական պետական հեռուստառադիոընկերությունը։
Նշվում է, որ հարվածը հասցվել է տարբեր տեսակի տասը հրթիռներով, այդ թվում՝ բազմակի մարտագլխիկներով օժտված Khorramshahr և Qadr, ինչպես նաև Khaibershekan և Fattah հիպերձայնային հրթիռներով։
Աղբյուր՝ News.am

