Իրանում սպանել են ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատարներից մեկին․ Fars
Իրանական լրատվամիջոցները հայտնել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատարներից մեկի՝ Իսմայիլ Դեհգանի և նրա ընտանիքի զոհվելու մասին։
«Երկու օր առաջ սպանվել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար Իսմայիլ Դեհգանը, նրա կինը և երկու երեխաները։ Դեպքը տեղի է ունեցել Իրանի կենտրոնական հատվածում տեղակայված Առաքի քաղաքի Հաֆիզե թաղամասում»,- ասված է իրանական Fars գործակալության հաղորդագրության մեջ։
Նույն տեղեկատվությունը տարածել է նաև Tasnim գործակալությունը՝ չհստակեցնելով, թե ինչ հանգամանքներում է զոհվել իրանցի բարձրաստիճան զինվորականը։ Լրատվամիջոցները հայտնել են, որ այսօր տեղի է ունեցել նրա հուղարկավորությունը։

