Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Պատերազմ Արցախում
Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում

Ինչու է Եվրոպական խորհրդարանը ծափահարում Փաշինյանին, Զելենսկուն, Սահակաշվիլուն, Զուրաբիշվիլուն

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը նկատում է. «Եվրոպական խորհրդարանում բոլորը գիտեին, թե ում հետ գործ ունեն և հենց այդ պատճառով հոտնկայս ծափահարում էին հայ ժողովրդի, ՀՀ–ի, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հանդես եկող Նիկոլ Փաշինյանին։ Ծափահարությունները մի պահ բուռն դարձան։ Բուն պատճառն այն էր, որ ծափահարող եվրապատգամավորները հիացած էին իրենք իրենցով, իրենց «կրեատուրայով»։ Իրենք իրենց «Շարիկովով» էին զմայլվում։

Եվրապատգամավորները հոտնկայս ծափահարում են Զելենսկուն, Զուրաբիշվիլուն, Փաշինյանին, Սահակաշվիլուն, որովհետև դրանք իրենց ղեկավարած երկրները դարձրել են դոշի բրոշկա ու դրել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին։

Եվրապատգամավորները հոտնկայս ծափահարում են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները բռնաբարած այդ գործիչներին, քանզի նրանք համաձայնել են իրենց աթոռի ու կաշվի փրկության համար Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան դարձնել Արևմուտքի հակառուսական պայքարի մանրադրամ, համաձայնել են տարածքների ու պետականության կորստի գնով ծառայել դրսի շահերին, համաձայնել են զոհաբերել իրենց երկրների որդիներին՝ հանուն համաշխարհային հակառուսական ինտերնացիոնալի և հանուն աթոռի։ Համաձայնել են խաղաղության քարոզի ներքո դառնալ պատերազմի ագռավներ ու պարտության տանել սեփական ժողովուրդներին։

Ահա թե ինչու էին եվրապատգամավորները ծափահարում Նիկոլ Փաշինյանին։ Նման ծափահարություններ էին հնչում նաև Էրդողանի, Ալիևի, Մակրոնի, Միշելի, Բայդենի, Բորելի, Ուրսուլայի կողմից 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում, երբ Փաշինյաանի ձեռքերով հանձնվում էր Արցախը և նախապատրաստվում էր 120 հազար հայերի էթնիկ զտումը։

Եվրապատգամավորները ավանսով ծափահարում էին նաև Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում մոլդովական սցենարի հայկական տարբերակին և քաջալերում Փաշինյանի կատարելիք ընտրակեղծիքները, բայց հայ ժողովուրդը կարող է և պետք է այդ ծափահարությունները խլացնի իր քվեարկությամբ։ Իրանի ժողովուրդն ու քաղաքական վերնախավը ցույց տվեցին, որ եթե կա պետական մտածողություն, կամք, վճռականություն և արժանապատվություն, ապա ոչ մի արտաքին ուժ ունակ չէ կոտրել ժողովրդի՝ պետականություն ունենալու ձգտումը։

Մենք պետք է փոխենք իշխանությունը, որպեսզի Հայաստանը խաղաղ ապրի։ Այդ դեպքում արդեն աշխարհը, այդ թվում՝ մեր թշնամիները, «լուռ» կծափահարեն մեզ, իրականում կհարգեն Հայաստանին ու հաշվի կնստեն հետներս»։

https://www.facebook.com/reel/940386508673004
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>