Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը․ Սուրենյան
Դիտել նաև
Ոչ սառը, բայց տեղումնառատ ամիս. Սուրենյանը հայտնել է՝ ինչ եղանակ է սպասվում մայիսին
Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ)
Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև
ՌԴ սպորտի նախարարի հրավերով Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում էր
Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան
Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը․
Սուրենյան Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ցիկլոնի ներթափանցումը կսկսվի մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և այն Հայաստանում կգործի մինչև մարտի 16-ը ներառյալ։ Այսպիսով՝ մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան, մարտի 15-ից 16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և անձրևի տեսքով։ Մարտի 17-ից տեղումները ժամանակավորապես 2 օրով կդադարեն»,- ասել է Սուրենյանը։
Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրը ցերեկային ժամերին էապես չի փոխվի, բայց գիշերային ժամերին կլինի ջերմաստիճանի բարձրացում։

