Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է
Դիտել նաև
Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել
Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»
Սբ. Աննա եկեղեցում միջադեպով ձերբակալված Միքայել Մինասյանը ևս մեկ անձ ազատ են արձակվել. փաստաբան
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում
Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը նախօրեին Արմավիրի «Նանա» ռեստորանում խնջույքի է մասնակցել եւ, ականատեսների պատմելով, ողջ խնջույքի ընթացքում դուրս չի եկել պարահրապարակից` հավանաբար, Փաշինյանից բաժանվելն է նրան նման բարձր տրամադրություն հաղորդել: Խնջույքին նաեւ նրա շրջապատն է մասնակցել` «Իմ քայլի» աշխատակազմը, զոհվածի մայր, դատավոր Նաիրա Հովսեփյանը, Ստելլա Սարուխանյանը, լրագրող Նանե Իսրայելյանը:
Նշել են 44-օրյա պատերազմում զոհված զույգ եղբայրների՝ Արմեն եւ Ռուբեն Շահինյանների եղբոր ծնունդը: Նորածինը` Շահինյան Րաֆֆին, ծնվել է այս տարի՝ բանակի օրը։ Խնջույքին ներկա են եղել նաեւ Արծրուն Հովհաննիսյանը եւ Փաշինյանի կողմից մերժված Շիշ բռնողը՝ դեռեւս պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

