Բրիտանական մամուլը զգուշացնում է․ ԱՄՆ-ի ցամաքային ներխուժումը Իրանում կարող է ավարտվել աղետով
ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային ռազմական գործողությունը Իրանում կարող է ծանր հետևանքներ ունենալ Վաշինգտոնի համար։ Այսպիսի գնահատական է ներկայացրել բրիտանական UnHerd պարբերականը՝ վերլուծելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։
Հոդվածում նշվում է, որ Իրանի տարածքում ցամաքային պատերազմը կարող է ամերիկյան զորքերի համար վերածվել չափազանց ծանր մարտական իրավիճակի։ Պարբերականի գնահատմամբ՝ երկրի մեծ տարածքը, բազմամիլիոնանոց բնակչությունը և բարդ լեռնային ռելիեֆը կարող են լուրջ խոչընդոտներ ստեղծել ԱՄՆ զինված ուժերի համար։
Բացի այդ, վերլուծության մեջ ընդգծվում է, որ ԱՄՆ բանակը ստիպված կլինի բախվել Իրանի բազմաքանակ զինված ուժերի և տարածաշրջանում նրա դաշնակիցների հետ։ Հոդվածի հեղինակների կարծիքով՝ Իրանի աշխարհագրական, ռազմական և քաղաքական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ԱՄՆ-ի հնարավոր ներխուժման սցենարը պետք է բացառել։

