Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իր ամենաուժեղ հարվածի մասին
Իրանը, «Ճշմարիտ խոստում-4» գործողության 37-րդ փուլի շրջանակներում, ամենահզոր հարվածներն է հասցրել իսրայելական և ամերիկյան թիրախներին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իրանի պետական հեռարձակող IRIB-ի։
Տարածաշրջանի ռմբակոծությունը տևել է առնվազն երեք ժամ և ամենամեծն էր հակամարտության սրացումից ի վեր։
Հաղորդվում է, որ Թեհրանը հարձակման ժամանակ օգտագործել է «Խորամշահր» գերծանր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Հրթիռակոծության տակ են հայտնվել Թել Ավիվի մոտակայքում գտնվող արբանյակային կապի կենտրոնը և Հայֆայի ու Արևմտյան Երուսաղեմի ռազմական թիրախները:
Աղբյուրը` Panorama.am

