Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Փաշինյանական թատրոն. իշխանությունն ընկել է «իր» մեծահարուստների ետևից, իբր՝ տեսեք-տեսեք... Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ Ոսկյա ականջօղեր, կոճակ, դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը

ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես. Սուրենյանց

«Մերձավոր Արևելքում ծավալվող ռազմական զարգացումները ոչ միայն փոխում են տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը, այլ նաև փլուզում են քաղաքական այն նարատիվները, որոնք վերջին տարիներին ներկայացվում էին որպես տարածաշրջանի անխուսափելի ապագա։ Այդ նարատիվներից մեկը Հայաստանում կառուցվել էր «խաղաղության դարաշրջանի» գաղափարի շուրջ, որի տնտեսական և քաղաքական հիմնավորումը ներկայացվում էր օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների և TRIPP նախագծի միջոցով»,-գրում է քաղաքահետ Սուրեն Սուրենյանցը։

Նա մանրամասնում է.

«Այս քննարկումների ֆոնին ուշագրավ են Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի գնահատականները, որոնք նա հնչեցրել է «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում։ Գրիգորյանի կարծիքով՝ ԱՄՆ-Իսրայել տանդեմը ռազմավարական առումով տանուլ է տալիս Իրանի դեմ պատերազմը, և նրանց հնարավորությունները սահմանափակվում են առավելագույնը իրանական քաղաքների լայնածավալ բարբարոսական ռմբակոծությամբ կամ նույնիսկ միջուկային սպառնալիքով։ Այս գնահատականն ընդգծում է մեկ կարևոր իրողություն՝ տարածաշրջանը մտնում է երկարատև և վտանգավոր անկայունության փուլ։

Երբ տարածաշրջանը տեղափոխվում է ուժային մրցակցության տրամաբանության մեջ, երկրորդ պլան են մղվում տնտեսական նախագծերը և հաղորդակցային միջանցքների շուրջ կառուցված ռազմավարությունները։ Առաջնային են դառնում անվտանգային հաշվարկները, ուժերի հարաբերակցությունը և մեծ տերությունների մրցակցությունը։

Այս համատեքստում անխուսափելիորեն հարցականի տակ է հայտնվում նաև TRIPP-ի նախագիծը, որը վերջին ամիսներին ներկայացվում էր որպես տարածաշրջանի տնտեսական անվտանգային ապագայի առանցքային նախաձեռնություններից մեկը։ Իրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածությունը փաստացի մղել է այս նախագիծը անորոշության և մշուշի մեջ։ Այն, ինչ ներկայացվում էր որպես տարածաշրջանային համագործակցության և տնտեսական ինտեգրման հեռանկար, այժմ կախված է ռազմական էսկալացիայի, մեծ տերությունների մրցակցության և աշխարհաքաղաքական վերադասավորումների տրամաբանությունից։

Սակայն խնդիրը միայն մեկ նախագծի ճակատագիրը չէ։ Խնդիրը շատ ավելի խորն է և վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքական հաշվարկների տրամաբանությանը։ Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իր արտաքին քաղաքականությունն ու ռազմավարական հաշվարկները կառուցել էր այն ենթադրության վրա, որ տարածաշրջանը շարժվում է դեպի կայունացում, և որ արևմտյան քաղաքական ու տնտեսական նախաձեռնությունները կարող են դառնալ Հայաստանի անվտանգության և զարգացման հիմնական հենարանը։

Փաստացի իշխանությունը իր բոլոր խաղադրույքները դրել էր արևմտյան ուղղության վրա՝ փորձելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցել միակողմանի աշխարհաքաղաքական վեկտորի վրա։ Այս քաղաքականությունը ներկայացվում էր որպես խաղաղության և զարգացման միակ ճանապարհը՝ ենթադրելով, որ արևմտյան աջակցությունը և տնտեսական նախագծերը կարող են փոխարինել ավանդական անվտանգային հավասարակշռությանը։

Սակայն Իրանի շուրջ զարգացող իրադարձությունները ցույց են տալիս, թե որքան փխրուն կարող են լինել նման հաշվարկները։ Տարածաշրջանը մտնում է մեծ տերությունների մրցակցության և ուժային քաղաքականության նոր փուլ, որտեղ աշխարհաքաղաքական հավասարակշռությունը կարող է արագ փոխվել։

Այս պայմաններում առավել տեսանելի է դառնում այն ռիսկը, որը ստեղծվում է, երբ պետությունը իր ամբողջ ռազմավարությունը կառուցում է մեկ աշխարհաքաղաքական ուղղության վրա։ Երբ բոլոր խաղադրույքները դրվում են մեկ կենտրոնի վրա, ցանկացած արտաքին ցնցում կարող է ոչ միայն խարխլել այդ ռազմավարությունը, այլ նաև ստեղծել նոր անվտանգային և քաղաքական խնդիրներ։

Փոքր պետությունների համար արտաքին քաղաքականության դասական կանոններից մեկը միշտ եղել է հավասարակշռության քաղաքականությունը՝ տարբեր ուժային կենտրոնների միջև հարաբերությունների պահպանման միջոցով։ Երբ այդ հավասարակշռությունը խախտվում է և արտաքին քաղաքականությունը դառնում է միակողմանի, պետությունը դառնում է ավելի խոցելի արտաքին ճգնաժամերի և աշխարհաքաղաքական փոփոխությունների նկատմամբ։

Այս ֆոնին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները ստանում են լրացուցիչ քաղաքական նշանակություն։ Դրանք դառնում են նաև գնահատական այն լուզեր ռազմավարական ուղղությանը, որը վերջին տարիներին ձևավորել է Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը։

Եթե արտաքին քաղաքականությունը կառուցվել է սխալ աշխարհաքաղաքական հաշվարկների վրա և եթե այդ հաշվարկները այսօր ակնհայտորեն բախվում են տարածաշրջանային նոր իրականությանը, ապա այդ սխալների քաղաքական հետևանքները անխուսափելիորեն արտահայտվելու են նաև ներքաղաքական գործընթացներում։

Ուստի առաջիկա ընտրությունները կարող են դառնալ հանրային արձագանք Փաշինյանի ռազմավարական սխալ հաշվարկներին, որոնք այսօր ավելի ակնհայտ են դառնում տարածաշրջանային արագ փոփոխվող իրականության պայմաններում։

Այս առումով՝ Փաշինյանի իշխանության հեռացումը կարող է արտաքին քաղաքական շանս դառնալ Հայաստանի համար»;

Աղբյուրը` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>