Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Պատերազմ Արցախում
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News

Տուն առնելը հեշտանում է, երբ իշխանության ես գալիս․ «Քաղաքացիական պայմանագրի» առաջին դեմքերը «հեղափոխությունից» հետո անշարժ գույքեր են ձեռք բերել

2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների գույքային վիճակը զգալի փոփոխություններ է կրել։ Նրանց տարեկան հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետական բարձր պաշտոններ ստանձնելուց հետո նրանցից շատերը ձեռք են բերել նոր բնակարաններ, հողատարածքներ և այլ անշարժ գույք՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերում։
Ստորև ներկայացնում ենք «Քաղաքացիական պայմանագրի» առաջին դեմքերի կողմից 2018-2024 թվականներին կատարված խոշոր գործարքների ցանկը՝ հիմնված պաշտոնական հայտարարագրերի վրա:

Արարատ Միրզոյան
Արտգործ նախարար Արարատ Միրզոյանը, ով մինչ պաշտոնը ստանձնելը 2004 թվականից ի վեր ուներ բնակարան Շենգավիթում, 2018 թվականի հոկտեմբերի 2-ին՝ հեղափոխությունից 5 ամիս անց բնակարան է ձեռք բերել Երևանում։
Դրանից հետո՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին, նա ձեռք է բերել սեփական տուն Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, որի ձեռքբերման արժեքը կազմել է շուրջ 112,000,000 ՀՀ դրամ:

Գևորգ Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ևս հետևել է նույն տրամաբանությանը: 2018 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում բնակարան ձեռք բերելուց հետո, 2022 թվականի մարտի 17-ին նա կրկին ձեռք է բերել անշարժ գույք մայրաքաղաքում: Գործարքի արժեքը կազմել է 21,017,400 ՀՀ դրամ:

Արայիկ Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը 2022-2024 թվականներին աչքի է ընկել առանձնահատուկ ակտիվությամբ։ 2022 թվականի օգոստոսին նա հողամաս է ձեռք բերել Կոտայքի մարզի Նաիրի համայնքում 8,320,000 ՀՀ դրամով, իսկ 2024 թվականի մարտին՝ ևս մեկ հողամաս Իջևանում 1,215,000 ՀՀ դրամով:
Նույն 2024 թվականի դեկտեմբերին նա իր ամենախոշոր գնումն է կատարել՝ ձեռք բերելով անշարժ գույք Երևանում՝ 36,323,902 ՀՀ դրամով:

Հայկ Կոնջորյան
ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի գույքային վիճակը նույնպես զգալիորեն ամրապնդվել է վերջին տարիներին: 2018 թվականի նոյեմբերի 21-ին Երևանում Նոր Նորք թաղամասում բնակարան ձեռք բերելուց հետո, 2024 թվականի հուլիսի 26-ին նա ձեռք է բերել ևս մեկ խոշոր անշարժ գույք Աբովյան քաղաքում, որի համար վճարվել է 54,000,000 ՀՀ դրամ:

Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով մինչ պաշտոնը ստանձնելը 2003 թվականից ի վեր ունի մի քանի հողամասեր Լոռու մարզում, 2019 թվականի նոյեմբերի 2-ին ձեռք է բերել բնակարան Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում:
Բացի այդ, նրա 2024 թվականի հայտարարագրի համաձայն, նա փաստացի տիրապետում է Կենտրոն վարչական շրջանում գտնվող առանձնատան:

Ամփոփելով կարելի է արձանագրել մի հետաքրքիր օրինաչափություն. «Քաղաքացիական պայմանագրի» առաջին դեմքերը, որոնք տարիներ շարունակ պայքարում էին «հարուստների իշխանության» դեմ և խոստանում էին աղքատության վերացում, իշխանության գալուց հետո բավականին արագ կարողացան ձեռք բերել խոշոր անշարժ գույքեր: Ինչպե՞ս ստացվեց, որ հենց իշխանության ղեկին հայտնվելուց հետո նրանց բարեկեցությունն այսքան արագ աճեց: Նյութը պատրաստվել է հիմնվելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (cpcarmenia.am) պաշտոնական կայքում հրապարակված պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի վրա:
Մանրամասն ՝ տեսանյութում:
Աղբյուր՝ yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>