«Խաղաղության խաչմերուկն» արագորեն վերածվում է պատերազմի խաչմերուկի Այսօրվա անկայուն աշխարհում շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին. Գարեգին Երկրորդ Երկակի ստանդարտներ Նիկոլ Փաշինյանից (տեսանյութ)
9
The Washington Post-ի աղբյուրների համաձայն, Թրամփի խորհրդականները զգուշացրել էին որ Իրանին հնարավոր չէ պատերազմում հաղթել Իրանը կղեկավարի սպանված առաջնորդ Ալի Խամենիի որդին. ինչո՞ւ նման ընտրություն կատարվեց, և ի՞նչ մեսիջ էր սա աշխարհին Ալի Խամենեիի որդին Իրանի նոր գերագույն առաջնորդն է Իսրայելը Ալիևին դրդում է Իրանի դեմ պատերազմի․ Արցախի գինն է ուզում Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է (տեսանյութ) Ինչ է մեզ սպասվում հունիսի 7 ից հետո Անտրամաբանական հարցում էր. իրականում ընդդիմությունը հաղթելու է. սոցիոլոգ (տեսանյութ) Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վթարային ջրանջատում Դե ինչ, սկսենք Վթարային ջրանջատում The Washington Post-ի աղբյուրների համաձայն, Թրամփի խորհրդականները զգուշացրել էին որ Իրանին հնարավոր չէ պատերազմում հաղթել Իրանը կղեկավարի սպանված առաջնորդ Ալի Խամենիի որդին. ինչո՞ւ նման ընտրություն կատարվեց, և ի՞նչ մեսիջ էր սա աշխարհին Իրանի դիվանագետների անունից Արաղչին հավատարմության երդում է տվել նոր Գերագույն հոգևոր առաջնորդին, ԻՀՊԿ-ն նմանապես հավատարմության երդում է տվել Իսրայելն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Հայաստան, Վրաստան, Ադրբեջան այցերից «Խաղաղության խաչմերուկն» արագորեն վերածվում է պատերազմի խաչմերուկի Իրանը մտադիր է Մինաբի դպրոցի վրա հարձակման քննությանը ներգրավել միջազգային կազմակերպությունների Իրանի պատերազմի պատճառով նավթի գները գերազանցեցին 100 դոլարը մեկ բարելի համար Դիլիջան-Իջևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած Ալի Խամենեիի որդին Իրանի նոր գերագույն առաջնորդն է «Այս կոտրված, պարտված վիճակը սազական չէ մեզ՝ աշխարհի հայությանը». Գագիկ Ծառուկյան Շվեյցարիայի պաշտպանության նախարար. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը խախտել են միջազգային իրավունքը Իսրայելը հայտնել է, որ Իրանի պատասխան հարվածների հետևանքով մոտ 2 000 մարդ է վիրավորվել Իսրայելը հայտնում է, որ իր ՌՕՈՒ-ն անցած օրվա ընթացքում հարվածներ է հասցրել Իրանի ավելի քան 400 ռազմական օբյեկտների Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ խոշորագույն ավիաբազային հասցված բազմաթիվ հարվածների մասին Մենք հավերժ խոնարհվում ենք ձեր առաջ. Գագիկ Ծառուկյան Այսօրվա անկայուն աշխարհում շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին. Գարեգին Երկրորդ Ռմբակոծությունից հետո Թեհրանում «նավթային անձրև» է տեղացել Մենք արդեն մահանում ենք, հասկանում եք, մարում ենք մենք արդեն. Անհետ կորած զինծառայողների մայրերի ու քույրերի ակցիան Կառավարության դիմաց Միացյալ Արաբական Էմիրություններն առաջին հարվածն են հասցրել Իրանին. իսրայելական ԶԼՄ-ներ Իսրայելը Ալիևին դրդում է Իրանի դեմ պատերազմի․ Արցախի գինն է ուզում Երկակի ստանդարտներ Նիկոլ Փաշինյանից (տեսանյութ) Այն թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, շատ ծանր պատկեր էր․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է (տեսանյութ) «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսը Գյումրիում Փաշինյանի ջղային արձագանքը քաղաքացու՝ Արցախի ու Կաթողիկոսի մասին հարցերին Գորբաչով-Փաշինյան տրանզիտ (տեսանյութ) Շիրակի մարզպետարանը ՔՊ-ի պահե՞ստ

Իրանը կղեկավարի սպանված առաջնորդ Ալի Խամենիի որդին. ինչո՞ւ նման ընտրություն կատարվեց, և ի՞նչ մեսիջ էր սա աշխարհին

Երեկ Իրանի «էքսպերտների խորհուրդն» ընտրեց երկրի «նոր հոգևոր առաջնորդ» ու,  ինչպես և կանխատեսվում էր, այն դարձավ նախկին հոգևոր առաջնորդի որդին՝ Մոջթաբա  Խամենեին:

Խամենեի ընտրությունը ոչ այնքան  գահի արևելյան ժառանգություն է, որքան՝ «հեղափոխական պահպանողականության» ամրապնդում, և ԱՄՆ-ին ցուցադրում է Իրանի մեսիջը առ այն, որ Թեհրանը Վենեսուելա չէ։

Սովորական պայմաններում Մոջթաբայի ընտրվելու  հնարավորությունները չափազանց սահմանափակ էին։ Իհարկե, տարիներ շարունակ նա քննարկվել է որպես առաջատար թեկնածու, և  նա ուներ կուլիսային ազդեցություն և սերտ կապեր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հետ։ Սակայն նա չուներ ընտրովի պաշտոն, բաց հանրային բազա կամ հանրային կոնսենսուսի այն մակարդակը, որը կարող էր չեզոքացնել «ժառանգական ղեկավարության» մեղադրանքները։ Սովորական պայմաններում նրան կարող էին դեմ դուրս գալ բազմաթիվ ուժեր. որոշ հոգևորականներ՝ ավանդույթի անունից, որոշները՝ կառավարական ապարատում՝ օրենքի անունից, և հանրությունը՝ 1979 թվականի հեղափոխության հակամոնարխիստական ​​հիշողության անունից։

Սակայն առաջնորդի սպանության սցենարը ամեն ինչ փոխեց։

 Շոկի պահին հարցն այլևս այս բոլոր բացատրությունները դառնում են ավելորդ։ Երբ բուրգի գագաթը վերանում է արտաքին հարվածով, իշխանությանը գոյատևելու համար անհրաժեշտ է ոչ թե հայտնի դեմք, այլ ծանոթ, համակարգի ներսում գտնվող և անվտանգության կառույցների կողմից վստահելի դեմք։ Նման պայմաններում Մոջթաբայի ժառանգության դեմ ցանկացած դիմադրություն կարող էր  անմիջապես ներկայացվել որպես ներքին միասնության խախտում և թշնամու  ջրաղացին ջուր լցնելու փորձ։

Այս սցենարում Մոջթաբան պարտադիր չէ, որ առաջ քաշվի որպես ամենաուժեղ  տարբերակը, այլ որպես փոխզիջման կետ. իշխանության մի քանի կենտրոնների՝ առաջնորդի վարչակազմի, ԻՀՊԿ-ի, Փորձագետների խորհրդի, անվտանգության բլոկի և պահպանողական հոգևորականության համար։

Այս իմաստով, առաջնորդի սպանությունը ոչ միայն հարթեց փաստացի ժառանգականության   ճանապարհը, այլև արդարացրեց այն: Ճգնաժամը նրա համար անում է այն, ինչ սովորական հանգամանքները երբեք չէին կարող. այն քողարկում է ժառանգականությունը  որպես անհրաժեշտություն: Եվ սա, թերևս, Իսլամական Հանրապետության ամենամեծ հակասությունն է. միապետությունը մերժելուց սկսված ռեժիմը կարող է իր ամենա«միապետական» որոշումը կայացնել միայն արտակարգ իրավիճակում:

Սակայն այս հանգամանքը բնորոշ է նաև արևմտյան դեմոկրատիաների համար:

Հիշենք Քենեդու սպանությունից հետո ինչպես էր փորձում նրա նրա եղբայրը դառնալ իր ժառանգորդը:

Կամ Ինդիրա Գանիի սպանությունից հետո երկրի ղեկավար դարձավ իր որդին՝Ռաջիվը, ով նույնիսկ պետական կառավարման տարրական փորձ չուներ:

Այս իմաստով Իրանի ներկայիս ընտրությունը կապ չունի շարքային ժառանգականության հետ և, առավել ևս, կապ չունի միապետական ավանդույթի վերականգման հետ:

Սա դասական քաղաքական ժառանգականության մոտեցում է, որը կյանքի է կոչվում այդ երկրի համար ճակատագրական պահին, երբ Իրանի առջև դրված է լինել-չլինելու հարցը:

Սա նաև մեսիջ է Իրանի կողմից ԱՄՆ-ին և Իսրայելին, որ այդ երկիրը «Վենեսուելա չէ», ոչ էլ Սիրիա է, որտեղ հնարավոր է մեկ սպանությամբ գրավել երկիրը:

Դեռ ավելին, Իրանն այս քայլով ցույց է տալիս, որ պատրաստ է մինչև վերջ դիմակայել իր թշնամիներին:

Այս գործոնը հասկանալու համար պիտի զգալ այդ ժողովրդի հոգեբանությունը:

Ինչպես որ ներկայիս ԱՄՆ-ի ժողովուրդի մոտ կա առաքելական զգացողություն, որ իրենք աշխարհի առաջին երկիրն են, նույն զգացողությունն ունի իրանցին, ով հիշում է, որ հին ժամանակներում հենց Իրանն է եղել այն ժամանակվա «աշխարհի առաջին երկիրը»:

Ի դեպ, այդ երկիրը միշտ է այդպիսի զգացողությամբ ապրել:

Հենց այդ պատճառով էլ նա միշտ եղել է ոչ թե ազգայնական, այլ կայսերական երկիր, որի ղեկավարը կարող է լինել ոչ միայն պարսիկ, այլև թյուրք և նույնիսկ՝ քուրդ:

Ի դեպ, Մոջթաբայի հայրը ադրբեջանցի էր, երկրի նախագահը նույնպես հայրական կողմից ադրբեջանցի է, իսկ մոր կողմից՝ քուրդ:

Այսինքն Փեզեշկիանի մեջ ոչ մի պարսկական արյուն չկա, սակայն նա կարողացել է ընտրվել երկրի նախագահ:

Հենց այս հատկությամբ է միշտ Իրանը եղել ուժեղ, որտեղ պարսիկների մեջ գլխավոր մղող ուժը եղել է ոչ թե գավառական ազգայնականությունը, այլ կայսերապաշտությունը:

Հենց այդ պատճառով էլ Իրանն արդեն ավելի քան 2500 տարի ունի պետականություն:

Հենց այդ հանգամանքով է, որ Իրանը տարբերվում է և՛ Սիրիայից, և՛ Իրաքից, և՛ Վենեսուելայից:

Հանգամանք, որը հաշվի չառավ Թրամփը, թեև նրան այդ հանգամանքը հիշեցնում էին նրա բոլոր խորհրդականները:

Ավելին, ըստ ամերիկյան The Washington Post պարբերականի հավաստի աղբյուրի, ԱՄՆ-ի Ազգային հետախուզական խորհուրդը, որը պատրաստում է գաղտնի գնահատականներ, որոնք արտացոլում են ԱՄՆ 18 հետախուզական գործակալությունների տեսակետները, Թրամփին խորհուրդ էին տվել պատերազմ չսկսել Իրանի դեմ, քանի որ այն հղի է անկանխատեսելի հետևանքներով հենց ԱՄՆ-ի համար։

Սակայն Թրամփն անտեսեց այդ խորհուրդը և լսեց Իսրայելի վարչապետի հորդորները և, որի արդյունքում, այսօր հայտնվել է ծանր վիճակում:

Այսօր արդեն ամերիկյան փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ի ռազմամթերքի պաշարները չեն բավարարում երկարատև պատերազմ շարունակելու համար:

Պենտագոնն արդեն խնդրանքով է դիմել լրացուցիչ 50 մլրդ դոլարի զենքի տրամադրման համար:

Բացի այդ, ԱՄՆ-ն վերջնականապես հեղինակազրկվել է Ծոցի արաբական երկրների միջավայրում, քանի որ նրանցից միլիարդավոր դոլարներ է ստացել նրանց պաշտպանությունն, իբր, ապահովելու համար:

Եվ ահա՝ աշխարհը տեսավ, թե ինչպես ԱՄՆ-ն փաստացի «գցեց» իր դաշնակիցներին, անվտանգության հովանոցն օգտագործելով բացառապես իր ռազմակայանների համար:

Իրանի այս մեսիջը նաև ցույց տվեց, թե ինչ խոցելի վիճակում է գտնվում աշխարհը, քանի որ եթե այս պատերազմը շարունակվի, ապա նոր համաշխարհային ճգնաժամը կդառնա իրականություն:

Նավթի գինն այսօր արդեն հասել է 120 դոլարի, գազի գինը տատանվում է 650-700 դոլարի սահմաններում:

Այս իրավիճակում, Թրամփի շրջապատն արդեն պահանջում է իրենից՝ դադարեցնել այս անիմաստ պատերազմը:

Թրամփն ստիպված է իր բանագնացներ Սթիվ Վիտկոֆին  և իր  փեսային՝ Ջարեդ Քուշներին ուղարկել Իսրայել, որպեսզի Նեթանյահուին համոզեն, որ դադարեցնի Իրանի դեմ այս պատերազմը:

Թրամփն իր դեմքը փրկելու համար հայտարարել է, որ պատերազմը կդադարեցնի, եթե դրան համաձայնվի Նեթանյահուն:

Եվ ահա, պարզվում է, որ ԱՄՆ-ի շահերը ուղիղ կախված են լինելու Իսրայելի ներկայիս վարչապետի որոշումից:

Իսկ վերջինիս համար նման հեռանկարը այդքան էլ ձեռնտու չէ, քանի որ նրա հանդեպ քրեական մեղադրանք կա սեփական երկրնում և միայն պատերազմի միջոցով է նա կարողանում առկախել իր մեղադրանքը:

Հասկանալի է, որ այս ամենի գլխավոր մեղավորը Նեթանյահուն չէ, այլ Թրամփն է, ով իր երկրի ճակատագիրը առկախել է Նեթանյահուի շահերից:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ փխրուն վիճակում է գտնվում աշխարհը, որտեղ միջազգային իրավունքը սկսել է երկրորդական դեր կատարել:

Այս ամենը պիտի դաս լինի նաև Հայաստան ի համար, որի ներկայիս իշխանությունը  մտածում է, թե միջազգային իրավունքի հովանու տակ հնարավոր կլինի ապահովել երկրի  անվտանգությունը:

Սակայն վերջին օրերի իրադարձությունները վերջնականապես ցույց տվեցին, որ երկրի անվտանգության համար անհրաժեշտ է խոհեմ արտաքին քաղաքականություն և գետնի վրա հնարավորություններ ունեցող դաշնակիցներ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>