Ռմբակոծությունից հետո Թեհրանում «նավթային անձրև» է տեղացել
CNN-ի թղթակից Ֆրեդերիկ Փլեյթգենը հաղորդում է, որ Իսրայելի կողմից նավթային պահեստների վրա հարվածներից հետո Թեհրանում «նավթային անձրև» է տեղացել։ Նրա խոսքով՝ Իրանի մայրաքաղաքի վրա ամպեր են իջել՝ կլանելով նավթամթերքի այրման ենթամթերքները։ Արդյունքում առաջացել է թթվային անձրև։ Լրագրողը տեսագրություն է նկարահանել Թեհրանի շենքի տանիքից, որը ծածկված է եղել սև ջրափոսերով։
Իսրայելը նախկինում հայտարարել էր, որ հարվածել է Թեհրանի 30 նավթային բաքերի։ Գիշերը քաղաքի վրա տեսանելի էին հսկայական կրակներ։ Սա Իսրայելի կողմից Իրանի նավթային պաշարների վրա առաջին հարվածն է։ Հայտնում է «Դոյչե վելե»-ն։
Աղբյուրը` Panorama.am

