Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

Իսրայելը Ալիևին դրդում է Իրանի դեմ պատերազմի․ Արցախի գինն է ուզում

Իսրայելը ԱՄՆ–ին ներքաշել է մեծ արկածախնդրության մեջ։

Իսրայելում արդարադատությունից խուսափելու նպատակով ամբողջ աշխարհը պայթեցնելու ծրագիրն աշխատացնող Բենիամին Նաթանյահուն ԱՄՆ նախագահ Թրամփին համոզել էր, որե թե ԱՄՆ օդից ու դրսից աջակցի, եթե Իրանի վրա ճնշում բանեցնի, ապա Իսրայելը ցամաքային օպերացիա կկազմակերպի դրանից հետո և կփլուզի Իրանը։

Իրանի դեմ ԱՄՆ–Իսրայել հարձակումից հետո ցամաքային օպերացիա տեղի չի ունենում։ Իրաքի քրդերը չեն համաձայնում, Իրանի քրդերը՝ նույնպես։ Բելուջները թեման փակել են։ Մնացել է Ադրբեջանը։

Նաթանյահուի հույսը հիմա Ալիևի վարչակազմն է։ Իսրայելը լեգիտիմ է համարում իր խնդրանք–պահանջն Ալիևից, քանզի նույն Իսրայելն օգնեց Ադրբեջանին 44–օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո։

Ադրբեջանին օգնեց նաև Արևմուտքը, հատկապես Արցախը կլանելու ժամանակ։ Արևմուտքի, Իսրայելի, Թուրքիայի ջանքերով Նիկոլ Փաշինյանը համաձայնեց դավաճանաբար հանձնել Արցախը Ադրբեջանին և օգտագործվել Ռուսաստանի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև Իրանի դեմ։

Ամենքին իր գինը տվեցին։ Նիկոլին դավաճանության դիմաց խոստացան աջակցել նրան՝ աթոռը պահպանելու հարցում։ Ալիևին Արցախը տվեցին ավանսով։ Այն պայմանով, որ Ադրբեջանը անհրաժեշտ պահին համաձայնի օգտագործվել Ռուսաստանի ու Իրանի դեմ։ Ալիևը համաձայնեց, բայց ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի դեմ հիմա չի ուզում ամբողջությամբ օգտագործվել, ինչը նյարդայնացնում է ոչ միայն Իսրայելին, այլ նաև Թրամփի վարչակազմին։ Վերջինս Թրիփփ անվան տակ «Զանգեզուրի միջանցք» է նվիրել թուրքական աշխարհին և ակնկալում է փոխհատուցում՝ հակաիրանական ցամաքային օպերացիայի տեսքով։

Թուրքիան Ադրբեջանին խորհուրդ է տալիս չմտնել հակաիրանական արկածախնդրության մեջ։ Ալիևը չի ուզում, բայց Իսրայելն ու ԱՄՆ–ը եկել են իրենց տված պարտքի հետևից։ Ու որպեսզի Ալիևը տարբերակ չունենա, Նախիջևանում սադրիչ պայթեցում կազմակերպվեց։ Չեն բացառվում այլ սադրանքներ ևս, քանզի Իսրայելի համար խիստ կարևոր է Ադրբեջանին Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշելը։ Ալիևը շատ լավ հասկանում է, որ դրանից հետո Բաքուն կարող է վերածվել լեգիտիմ թիրախի, բայց քանի որ պարտքի տակ է, ուստի այս փուլում գոնե իմիտացիաներ է անում, թե, իբր, պատրաստվում է պատերազմի՝ այն հույսով, որ կկարողանա ժամանակ ձգել՝ «Հետո կա՛մ էշը կսատկի, կա՛մ էշատերը» տարբերակով։

Թե ի վերջո ինչպիսի զարգացում կունենանք, կերևա առաջիկա օրերին։

Ամեն դեպքում արձանագրենք, որ ԱՄՆ–ի և Իսրայելի պլանները՝ Իրանի հարցերը շուտափույթ լուծելու հարցում տապալվեցին։ Թեև սպանվեց մեր բարեկամ երկրի հոգևոր առաջնորդը, բայց համակարգային փլուզում տեղի չունեցավ։ Թրամփը հիմա չգիտի, թե ինչպես է դեմքը փրկելու և ինչքան պետք է տևի այս արշավը, իսկ Նաթնյահուին մնացել է է՛լ ավելի մեծ սադրանք ու արյունահեղություն կազմակերպելը։ Այս խմորը շատ ջուր է տանելու։

Պետրոս Ալեքսանյան
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>