Շիրակի մարզպետարանը ՔՊ-ի պահե՞ստ
Դերենիկ Մալխասյանը նկատում է. «Փաշինյան Նիկոլը այսօր հիացմունքից շնչահեղձ էր լինում Գյումրու կենտրոնական հրապարակի ՔՊ-ի նոր գրասենյակից:
Նախորդ շաբաթ, երբ մարզպետարանից գույք էին կրում դեպի այդ շենք, արդեն ամբողջ քաղաքը գիտեր, որ այդ անհաջողակ ու հրապարակի ավելորդ շենքում են ՔՊ-ականները նախընտրական շտաբ բացում:
Ուղղակի հետաքրքիր է, թե մարզպետարանի շենքից ինչ գույք են կրել ՔՊ-ականների համար: Եթե մարզպետարանի գույքն է, ապա քրեական հոդված է: Եթե ՔՊ-ի նախկին գրասենյակի գույքն է եղել, ապա առնվազն տարօրինակ է, որ ՔՊ-ականները Շիրակի մարզպետարանը որպես պահեստ են օգտագործում:
Մի օր էլ կարող է սաունայի պակաս զգան` կարո՞ղ է մարզպետարանը սաունայի վերածեն»:

