«Պսևդո» ընդդիմության ձևավորման գործընթացը սկսված է. Ստեփան Դանիելյան Իրենց պետք էր այս միջադեպը սադրել, իսկ գիտե՞ք՝ ինչու. Մարիաննա Ղահրամանյան «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News
Ի՞նչ  «ընդդիմություն» է ուզում ձևավորել Փաշինյանը և ո՞ւմ  հաշվին Իսրայելում անցած ընտրություններում փաստացի հաղթանական են տարել... արաբական կուսակացությունները Ծեծկռտուքը ԱԺ դահլիճից տեղափոխվեց միջանցք Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ (վիդեո) Թռչող շշեր, աթոռներ, հայհոյանքներ, բռունցքների տարափ. ԱԺ–ում քաոս է Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Պատերազմ Արցախում
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». ՀՀ ՄԻՊ Նիկոլ Փաշինյանի իշխանության uшդրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ. «Ուժեղ Հայաստան» Ողջունում եմ ՔՊ պատգամավորների գործողությունները և աջակցում եմ, աթոռով է, թե ինչով է, համարժեք է ու ճիշտ. Փաշինյան(լրացված) «Աղի լճի» մոտակայքում փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ Մարդիկ, որոնք ամիսներով մեր ներվերը uղnցում էին, կերшն բերնին ու վատ կերան. Նարեկ Կարապետյան «Պսևդո» ընդդիմության ձևավորման գործընթացը սկսված է. Ստեփան Դանիելյան Ի՞նչ  «ընդդիմություն» է ուզում ձևավորել Փաշինյանը և ո՞ւմ  հաշվին Արցախցիներին տրվող 30 հազար դրամը 2027-ի ապրիլից կդառնա 15 հազար դրամ․ փաշինյանական կառավարության որոշումը Իսրայելում անցած ընտրություններում փաստացի հաղթանական են տարել... արաբական կուսակացությունները 2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Կռվից հետո ԱԺ Շտապօգնություն են կանչել «Հրապարակ»․ Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը» «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ» Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ» Գնացքների ողբերգական բախումից հետո Իսպանիայում սուգ է ու ցույցեր Իրենց պետք էր այս միջադեպը սադրել, իսկ գիտե՞ք՝ ինչու. Մարիաննա Ղահրամանյան ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» Ծեծկռտուքը ԱԺ դահլիճից տեղափոխվեց միջանցք Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ (վիդեո) Թռչող շշեր, աթոռներ, հայհոյանքներ, բռունցքների տարափ. ԱԺ–ում քաոս է Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News ԹՐԻՓՓ-ը թակարդ է, որի տարածքը ֆիքսված չէ, այն ավելացնում է Հայաստանի գոյաբանական ռիսկերը․ Կարեն Բեքարյան (տեսանյութ) Փաշինյանի դիպուկությունը «չուկ-չակ-չարակ-չա՞կ»-ն է․ Քրիստինե Վարդանյան Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը Բրազիլիայի նախագահի թեկնածուն փախուստի է դիմել երկրից Հարցերին պատասխանելու փոխարեն Փաշինյանը ցենզուրայից դուրս ինչ բառ ու շարժում ասես չի ասել ու չի արել․ Խամոյան

Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ»

Hraparak.am-ը գրել է.

Երեկ մենք գրել էինք, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել։ Սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, իրենք կազատեն աշխատանքից։ Նախարարությունից, ըստ լուրերի, պաշտոնական պատճառաբանությունը եղել է, իբրև թե Գզոյանը պատշաճ չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը, որը ի դեպ, վերջինիս ֆունկցիաների մեջ չի մտնում։
Մեր տեղեկություններով, տնօրենը որոշել է չդիմադրել եւ դիմումը գրել, բայց կոլեկտիվն ընդվզել է` տնօրենից պահանջել են չշտապել և իրենք նամակ են ուղղել վարչապետին, թե որն է պատճառը, ինչու եք հերթական անգամ տնօրեն փոխում թանգարան- ինստիտուտում: Նամակը վարչապետի գրասենյակից վերահասցեագրել են ԿԳՄՍ նախարարին, իսկ աշխատակիցները մեկ մարդու պես ոտքի են կանգնել եւ ղեկավարին հորդորել չհանձնվել` դիմում չգրել: Մեր տեղեկություններով, լիազորությունները վայր է դրել նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գեւորգյանը` սփյուռքահայ հայտնի ցեղասպանագետը։ Կոլեկտիվում կարծում են, որ Ժաննա Անդրեասյանը որոշել է ազատվել Էդիտա Գզոյանից, քանի որ նա իրենց մարդը չէ և ցանկանում են յուրային նշանակել այս պաշտոնին։ Թերևս ավելի էական է այն, որ Գզոյանը միջազգային հարթակներում ակտիվ է Ցեղասպանության ճանաչման, գիտական հոդվածների տպագրման ուղղությամբ, ինչը այս իշխանությունների սրտով չէ և օր առաջ ցանկանում են ազատվել նրանից և մի ապազգային անձ նշանակել։ Տնօրենի նկատմամբ սեւեռումները, ասում են, հասել են գագաթնակետին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցից եւ Ցեղասպանության հուշահամալիր այցից հետո։
Հայտնի է, որ փետրվարի 10-ին Վենսի եւ տիկնոջ՝ Ծիծեռնակաբերդ այցի ընթացքում ՀՀ իշխանություններից որեւէ պաշտոնյա նրանց չուղեկցեց, Ժաննա Անդրեասյանը ձեւական դիմավորեց համալիրի մուտքի մոտ ու անհետացավ՝ թերեւս չնեղացնելու համար իրենց թուրք բարեկամներին։ ԱՄՆ փոխնախագահին և նրա տիկնոջը Հայոց ցեղասպանության հուշահամալիր է ուղեկցել տիկին Գզոյանը՝ ներկայացնելով դրա կառուցման պատմությունը:

«Էդիտա Գզոյանը պատմել է նաև Հուշապատի մասին, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հենրի Մորգենթաուի և Կլարա Բարտոնի հայանպաստ գործունեության մասին պատմելով՝ նա շեշտել է, որ նրանց կատարած աշխատանքի շնորհիվ ամերիկյան հասարակությունը քաջածանոթ էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող հայերի կոտորածներին, և որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև հարգանքի տուրք էր այդ մարդկանց հիշատակին», կարդում ենք Ցեղասպանության տուն թանգարանի կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրության մեջ․«Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև»: Էդիտա Գզոյանը Ջեյ Դի Վենսին է փոխանցել նաեւ Հայոց ցեղասպանության և Արցախի հիմնախնդրի մասին գրքեր: Վենսթը թերեւս այս այցից տպավորված էլ գրառում էր կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշելով՝ «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»:

Մեր տեղեկություննեևով, տնօրենին ազատելու բուն առիթը Արցախի թեմայի արծարծումն ու Վենսին Արցախի մասին գրքեր նվիրելն է եղել: Արցախը ջնջել փորձող իշխանությունը փրփրել է տնօրենի այս քայլից, որը դիտել են իրենց քաղաքականությանը հակադրվելու փորձ:
Երեկ մենք փորձել էինք զրուցել տիկին Գզոյանի հետ, սակայն նրա հեռախոսին գիտքարտուղարն էր պատասխանել, որի մեկնաբանություններից հասկանալ դարձավ, որ տնօրենին, ըստ էության, դիմում գրել են պարտադրել, բայց դեռ վերջնական հարցը լուծված չէ։
Այսօր զրուցել ենք Ցեղասպանության թանգարանի գիտաշխատող, նախկին տնօրեն Սուրեն Մանուկյանի հետ, ով նույնպես փոխանցեց, որ դեռ անորոշ է ամեն բան եւ ամենայն հավանականությամբ եկող շաբաթվա սկզբին հայտնի կդառնա՝ տնօրենը դիմում գրել է, թե ոչ։ Ասաց նաեւ, որ իրենց հայտնի չէ՝ ինչու են ուզում, որ տնօրենը ազատման դիմում գրի․«Մեզ ինֆորմացիա հայտնի չէ, ինչ էլ ասեմ լինելու է ենթադրությունների դաշտից» ,– ասաց նա։

Հարցրեցինք՝ արդյո՞ք Վենսի այցից հետո են ազատման թեմայով գործընթացներ սկսվել եւ այդ այցն է դարձել վերջին կաթիլը․«Գիտեք՝ նման տեքստով մեզ ոչ մի բան չի ասվել», ասաց Մանուկյանը: Այդ դեպքում Ձեզ ի՞նչ է ասվել․«Դուք ձեր հրապարակման մեջ գրել էիք շինարարական աշխատանքների հետ կապված հարցերն են դրվել, բայց նաեւ դուք ճիշտ նշել էիք, որ մեր իրավասության տիրույթում չէ։ Մենք հո շինարարական ընկերություն չենք, դրանով չենք կարող զբաղվել, պատվիրատուն կառավարությունն է, ինքն էլ պետք է զբաղվի։ Մեզ համենայն դեպս ոչ մեկը ոչ մի բան տեղյակ չի պահում, մենք էլ անորոշ վիճակով սպասում ենք, թե ինչ պետք է լինի։ Ինչ վերաբերում է Վենսի այցին, ես ասեմ, որ միշտ էլ այդպես է եղել, մեր օրակարգից դա շեղում չէ, բոլոր պատվիրակություններին էլ տրվում է այդ սահմանված փաթեթը, միշտ էլ տրվել է եւ արտառոց բան տեղի չի ունեցել»։ Սուրեն Մանուկյանը չի ուզում գուշակել, թե ինչու է Գզոյանը հայտնվել գործադիրի թիրախում․«Մի քիչ դժվար է մտնել մարդկանց գլխի մեջ, ես կարող եմ ասել, որ ես անձամբ շատ գոհ եմ մեր այսօրվա տնօրենից, մեր արդյունքները որ նայեք, շատ–շատ աշխատանքներ են իրականացվել, երբեք նման ծավալի չեն եղել, երբեք այսքան հոդված չի տպվել, կոնֆերանսներ ենք կազմակերպել, մենք մեր գործն անում ենք ըստ պատշաճի»:

Մեր հարցին՝ իսկ գուցե նման ակտիվություն չպե՞տք է ցուցաբերեք՝ հաշվի առնելով իշխանությունների՝ Ցեղասպանության, Արցախի վերաբերյալ դիրքորոշումները․«Չեմ կարող ասել․ էլի եմ ասում՝ ուրիշ մարդու գլխի մեջ չես կարող մտնել, մենք նորմալ մեր աշխատանքը անում ենք, թե ոնց կգնահատվի տարբեր մարդկանց մոտ, արդեն իրենց խնդիրն է»։ Մանուկյանն ասաց նաեւ, որ ինքն էլ է լսել, որ Հոգաբարձուների խորհրդի նախագահը ի նշան բողոքի ազատման դիմում է գրել, շեշտեց, որ Գգզոյանի տնօինության շրջանում կոլեկտիվը հաշտ ու համերաշխ է եղել եւ բոլորն էլ դեմ են Գզոյանի հեռանալուն եւ, նաեւ չգիտի, թե ում է կառավարությունը դիտարկում Գզոյանի փոխարեն։ Ինչ վերաբերում է վարչապետին նամակով դիմելուն․«Չգիտեմ, հավանաբար դիմել են»։
Հ․Գ–ԿԳՍՄ նախարարությունից հրաժարվել են լրատվամիջոցներին հայտնել՝ ստացե՞լ են արդյոք տնօրենի ազատման դիմումը, հորդորել են գրավոր հարցում ուղարկել։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>