Ինչ-որ մեկը «մոլոտով-կոկտեյլ» է նետել ԱԱԾ շենքի վրա
Համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ պատկերված է մեկ անձ, որը «մոլոտով-կոկտեյլ» է նետում ԱԱԾ շենքի վրա: Այդ մասում բոց է բռնկվում: Փաշինյանի ՆԳՆ-ն դա ներկայացնում է որպես հրկիզման փորձ: Հաղորդում է, որ հանցագործություն կատարելու կասկանքով 1 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին։
--
Մեր կողմից նկատենք, որ առաջիկա ընտրություններին ընդառաջ, չի կարելի բացառել, որ Փաշինյանի իշխանությունն ու հատուկ ծառյությունները կարող են դիմալ նմանօրինակ սադրանքների, որպեսզի ձևական հիմքեր ունենան՝ ընդդիմադիր ուժերի նկատմամբ գեստապոյական ռեպրեսիաներ իրականացնելու համար:
Այսինքն, իրենք իրենց վրա հարձակումներ բեմադրելու և հետո դրա վրա «գործեր սարքելու» տարբերակը կարող է կիրառվել: Փաշինյանից ու նրան սպասարկողներից ամեն ինչ կարելի է սպասել:

