ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
«ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան:
Որոշ շրջանակներ մանիպուլյատիվ բնույթի վերնագրերով հոդվածներ են շրջանառում՝ նպատակ ունենալով անհարկի լարվածություն ստեղծել հանրության շրջանում»։

