Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց
Սա այն առաջարկը չէր, որ պետք է արվեր։ Պոլսո հայոց պատրիարքի առաջարկի վերաբերյալ նման կարծիք է հայտնել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Հիմա մենք բոլորովին այլ կացության մեջ ենք գտնվում եւ պետք է այդ կացությանը համարժեք արձագանքներ արվեն։ Ինչ վերաբերում է հեղինակազրկման վերաբերյալ հայտարարությանը, ես այդ կարծիքին չեմ։ Յուրաքանչյուրը կարծում է, որ այն հոգեվիճակը որ ունի, մյուսներն էլ ունեն»,– ասել է Արշակ Սրբազանը։
Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն առաջարկում է սինոդական կառույց ստեղծել՝ որպես իշխանություն-եկեղեցի հարաբերություններում ճգնաժամից ելք։
Աղբյուր` News.am

