Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանը քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ կարեկցելու բարեկամ պետությանն ու ժողովրդին։
Գագիկ Ծառուկյանը ցավակցակցությունն է հայտնում նախ դեսպանին․ «Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին»։
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ի պատասխան նշել է․«Անչափ շնորհակալ եմ՝ Ձեր ցավակցական խոսքի համար։Միշտ միմյանց կողքին կլինենք։ Մենք ուժեղ ենք և ամուր կանգնած ենք»։
Ծառուկյանը դեսպանատանը բացված սգո մատյանում գրել է, որ դժվարին այս պահին իր զորակցությունն է հայտնում զոհերի ընտանիքներին։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

