Կոյուղաջուրը տարածվում է Արգիշտի 9 հասցեում (տեսանյութ)
Քաղաքային խնդիրները բազմաթիվ են։ Այս անգամ անմիջապես Քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող դիտահորն է խափանվել։ Արդյունքում, կոյուղաջուրը տարածվում է Արգիշտի 9 հասցեում։ Վնասվում են մեքենաների անվադողերը, տրանսպորտը կանգառ է կատարում հակասանիտարական պայմաններում, իսկ մարդիկ, այլ ելք չունենալով, ստիպված անցնում են այդ ամենի միջով։ Իսկ գարշահոտության մասին խոսելն արդեն ավելորդ է։
«Մայր Հայաստան»-ի Էջմիածնի գրասենյակի պատասխանատու Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

