Իշխանությունը նախընտրական կաշառք է բաժանում
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանությունը կառավարության ու համայնքապետարանների կողմից իրականացվող նախաձեռնությունների անվան տակ փաստացի սկսել է նախընտրական կաշառք բաժանել մարդկանց։ Գյուլագարակ համայնքից մեզ պատմեցին, որ համայնքապետարանի Արմինե անունով աշխատակիցը զանգում է գյուղացիներին ու ցուցակագրում տանիքի խնդիր ունեցողներին:
Հետաքրքրվում, թե արդյոք տանիքն ասբեստի՞ց է, ու ասում է, որ այն փոխելու են։ Գյուլագարակի ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեզ մարզպետարանից գրություն ա եկել, ուղղակի հաշվառում ենք` վիճակագրական տվյալներ, ինֆորմացիա ենք հավաքում, որեւէ բան չկա»: Հավաքում եք, որ ի՞նչ անեք այդ ինֆորմացիան։ «Ես չեմ կարող մարզպետարանի տեղը ասել, թե հետագայում ինչ կանի»:

