«Պսևդո» ընդդիմության ձևավորման գործընթացը սկսված է. Ստեփան Դանիելյան Իրենց պետք էր այս միջադեպը սադրել, իսկ գիտե՞ք՝ ինչու. Մարիաննա Ղահրամանյան «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News
Ի՞նչ  «ընդդիմություն» է ուզում ձևավորել Փաշինյանը և ո՞ւմ  հաշվին Իսրայելում անցած ընտրություններում փաստացի հաղթանական են տարել... արաբական կուսակացությունները Ծեծկռտուքը ԱԺ դահլիճից տեղափոխվեց միջանցք Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ (վիդեո) Թռչող շշեր, աթոռներ, հայհոյանքներ, բռունցքների տարափ. ԱԺ–ում քաոս է Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Պատերազմ Արցախում
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». ՀՀ ՄԻՊ Նիկոլ Փաշինյանի իշխանության uшդրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ. «Ուժեղ Հայաստան» Ողջունում եմ ՔՊ պատգամավորների գործողությունները և աջակցում եմ, աթոռով է, թե ինչով է, համարժեք է ու ճիշտ. Փաշինյան(լրացված) «Աղի լճի» մոտակայքում փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ Մարդիկ, որոնք ամիսներով մեր ներվերը uղnցում էին, կերшն բերնին ու վատ կերան. Նարեկ Կարապետյան «Պսևդո» ընդդիմության ձևավորման գործընթացը սկսված է. Ստեփան Դանիելյան Ի՞նչ  «ընդդիմություն» է ուզում ձևավորել Փաշինյանը և ո՞ւմ  հաշվին Արցախցիներին տրվող 30 հազար դրամը 2027-ի ապրիլից կդառնա 15 հազար դրամ․ փաշինյանական կառավարության որոշումը Իսրայելում անցած ընտրություններում փաստացի հաղթանական են տարել... արաբական կուսակացությունները 2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Կռվից հետո ԱԺ Շտապօգնություն են կանչել «Հրապարակ»․ Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը» «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ» Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ» Գնացքների ողբերգական բախումից հետո Իսպանիայում սուգ է ու ցույցեր Իրենց պետք էր այս միջադեպը սադրել, իսկ գիտե՞ք՝ ինչու. Մարիաննա Ղահրամանյան ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» Ծեծկռտուքը ԱԺ դահլիճից տեղափոխվեց միջանցք Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ (վիդեո) Թռչող շշեր, աթոռներ, հայհոյանքներ, բռունցքների տարափ. ԱԺ–ում քաոս է Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News ԹՐԻՓՓ-ը թակարդ է, որի տարածքը ֆիքսված չէ, այն ավելացնում է Հայաստանի գոյաբանական ռիսկերը․ Կարեն Բեքարյան (տեսանյութ) Փաշինյանի դիպուկությունը «չուկ-չակ-չարակ-չա՞կ»-ն է․ Քրիստինե Վարդանյան Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը Բրազիլիայի նախագահի թեկնածուն փախուստի է դիմել երկրից Հարցերին պատասխանելու փոխարեն Փաշինյանը ցենզուրայից դուրս ինչ բառ ու շարժում ասես չի ասել ու չի արել․ Խամոյան

Միջազգային երկրաշարժ է․ մենք զբաղված ենք «կուկուռուզ» և «պեռաշկի» ուտելով․ Խաչիկյան

«Մենք արդեն տեսնում ենք առաջին նշանները, որ Թրամփը հասկացավ՝ չհաջողվեց փոխել ռեժիմն Իրանում, նրանք կատարեցին մեծ սխալ՝ սպանելով Խամենեիին՝ նրանք ստեղծեցին նահատակ, ինչը համախմբեց հասարակությանը։ Տեսնում ենք, որ տարբեր երկրներում մահմեդականները հայտարարում են սուգ, բողոքների են դուրս գալիս։ Սա մեծ սխալ էր։ Սա նշանակում է, որ եթե անգամ նրանց հաջողվեց ոչնչացնել ղեկավարության մեծ մասը, ապա մնացած ղեկավարները ճանապարհ չեն ունենալու զիջումների գնալու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

Ըստ նրա՝ Թրամփը Վենեսուելայի նման տրիումֆ էր ուզում, շատ էր ոգևորվել Վենեսուելայի հաջողությունից, բայց Իրանը Վենեսուելա չէ․ «Նա արդեն հայտարարեց, որ պատրաստ է բանակցությունների գնալ, եթե Իրանը կատարի ԱՄՆ որոշ պահանջներ, Իրանը դա մերժեց։ Թրամփը ասաց՝ մինչև 4 շաբաթ կարող է շարունակվել, և հիմա ունենք 16 երկիր, որոնք մասնակցում են այս կոնֆլիկտին»։

Անդրադառնալով այս իրավիճակում Հայաստանի իշխանությունների նախընտրական քարոզչությանը՝ նա նշեց, որ Հայաստանը մտածելու շատ բան ունի, բայց զարմանալ պետք չէ իշխանությունների պահվածքից․ «Այս մարդը միայն շոու է կարողանում անել։ Փոխանակ մտածենք Հայաստանի գոյության մասին․․․ Փաշինյանը ժամանակին խոսում էր կադաստրի թղթի մասին, փաստորեն, Խամենեիի կադաստրի թուղթն իրեն չփրկեց։ Եվ եթե ԱՄՆ դեսպանն ասում է, որ Իսրայելն իրավունք ունի վերցնել Հորդանանի, Իրաքի, Եգիպտոսի մի մասը, մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, երբ չկա միջազգային օրենք, չկա ՄԱԿ։ Մեր անվտանգությունը ոչ ոք չի ապահովելու։ Շատ դժվար իրավիճակ է, և այս իրավիճակում շոու են անում»։

Ինչ վերաբերում է իշխանական քարոզիչների պնդումներին, թե TRIPP-ի իրականացումն ապահովելու է Հայաստանի անվտանգությունը, նա նկատեց, որ ԱՄՆ ԿՀՎ նախկին վերլուծաբան Լարրի Ջոնսոնը շատ պատկերավոր ասել է, որ դա որևէ ձևով չի ապահովելու ՀՀ անվտանգությունը, որ ԱՄՆ-ը ո՛չ ցանկանում է, ո՛չ էլ կարող է ՀՀ անվտանգությունն ապահովել իր սեփական դաշնակիցներ Թուրքիայից, Ադրբեջանից և Իսրայելից․ «Նա ասաց, որ եթե պատերազմ սկսվի, ձեզ սկյուռիկի պես ճխլելու են։ Ամերիկացին դա է ասում, իսկ այս պայմաններում երեխայական այս թիմը, որը իրար մեսիջներ ուղարկելով հարձակվում է մարդկանց վրա, զբաղվում են այս երեխայական խոսակցություններով․․․ Այդ մարդը չպետք է երկիր ղեկավարի, որ մենք այս օրին չլինեինք։ Ասում են՝ խաղաղություն են բերել, նրանք իսկապես խաղաղություն բերել են Ստեփանակերտ, Մարտակերտ, Ասկերան, Հադրութ, որտեղ այլևս հայեր չկան։ Եթե Սյունիքում և Սևանում էլ ենք այսպիսի խաղաղություն ուզում, ապա այո, պետք է իրենց վերընտրել․․․ Գուցե ավելի լավ է, որ այս իրավիճակում նա զբաղվի կուկուռուզով և էլ ավելի կիսախելագար բաներ չանի, չասի, էլ ավելի չծանրացնի մեր վիճակը։ Իհարկե, լավ կլիներ, որ մենք ունենայինք նորմալ կառավարություն, մարդիկ, ովքեր կկարողանային ճիշտ կողմնորոշվել։ Նայեք Ալիևին, նայեք Էրդողանին, նայեք Վրաստանի և այլ երկրների ղեկավարներին, որոնք զբաղված են դիվանագիտությամբ, լուրջ գործերով»։

Արթուր Խաչիկյանի խոսքով՝ մենք ապրում ենք ջունգլիի աշխարհում, որտեղ չկա միջազգային օրենք, միջազգային հանրություն․ «Սա միջազգային երկրաշարժ է, բոլոր ինստիտուտները փլուզվեցին»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>