Իրանը չի փորձել միջուկային զենք արտադրել․ Լավրով
Գոյություն ունեն տվյալներ ՄԱԳԱՏԷ-ի և ամերիկյան պրոֆեսիոնալ հետախույզների կողմից առ այն, որ Իրանը չի փորձել միջուկային զենք արտադրել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Բրունեյ Դարուսալամի պետության երկրորդ արտգործնախարար Էրիվան Յուսոֆի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կան և՛ ՄԱԳԱՏԷ-ի, և՛ ամերիկյան պրոֆեսիոնալ հետախույզների հաստատումներն այն մասին, որ Իրանը չի արտադրել և չի փորձել արտադրել միջուկային զենք»,- ուշադրություն է հրավիրել դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Լավրովի խոսքով՝ այլ պետությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ԱՄՆ-ի ձգտումները կարող են չսահմանափակվել Իրանով, Վենեսուելայով և Կուբայով։
«Ռուբիոն, պատասխանելով թղթակցի հարցին, վերջերս առաջարկել է մի տարբերակ, ըստ որի՝ Միացյալ Նահանգները կկառավարի Իրանը նույն կերպ, ինչպես հայտարարել է, որ կկառավարի Վենեսուելան: Հիմա արդեն նմանատիպ սխեմա է փորձարկում Կուբայի համար: Եվ, հավանաբար, սա դեռ վերջը չէ»,- ասել է նա։

