«Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը Դուբայում է և, պատերազմով պայմանավորված, չի կարողանում դուրս գալ երկրի տարածքից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Խաչատուր Սուքիասյանը, ԱԺ նախագահի կարգադրությամբ, մարտի 2-9-ը գտնվելու է չվճարվող արձակուրդում: Երեկ խոսում էին, որ գործարարն այս օրերին Դուբայում է և, պատերազմով պայմանավորված, չի կարողանում դուրս գալ երկրի տարածքից, ինչպես մեր շատ հայրենակիցներ։
Ուշագրավ է, որ փետրվարին էլ Սուքիասյանն իր հաշվին արձակուրդ էր մեկնել՝ փետրվարի 9-17-ը։ Ըստ ամենայնի՝ հաջորդ խորհրդարանում չառաջադրված պատգամավորը որոշել է ամբողջությամբ վերադառնալ բիզնես գործունեության և այս փուլից սկսած՝ արդեն սկսել է դրանով զբաղվել»։

