Նաթանզի միջուկային օբյեկտը վնասվել է հարվածների հետևանքով
Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող միջուկային օբյեկտը ենթարկվել է ռմբակոծության և վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած հարվածների ընթացքում։ Այս մասին հաղորդել է Միջազգային ատոմային էներգիայի գործակալություն-ը՝ հայտարարություն տարածելով X սոցիալական հարթակում։
Գործակալությունը հղում է արել վերջին արբանյակային լուսանկարներին։ Հայտարարության համաձայն՝ հաստատվել են Նաթանզի ստորգետնյա հարստացման գործարանի մուտքային հատվածների որոշ վնասներ։ Միաժամանակ նշվում է, որ օբյեկտի վնասման հետևանքով ճառագայթային արտահոսք կամ ռադիոլոգիական հետևանքներ չեն սպասվում։
Փետրվարի 28-ին գործակալությունը կոչ էր արել զսպվածություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձությունների ֆոնին՝ ընդգծելով, որ գտնվում է տարածաշրջանի երկրների հետ մշտական կապի մեջ։

