Գործը շինծու է․ գնալու եմ մինչև վերջ, էս ցիրկը թարգեք․ Սամվել Բաբայան
Դիտել նաև
Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
«Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան
«Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ
Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմաh ազատազրկման
Այսօր շարունակվեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով վերաքննիչ դատական նիստն ընդդեմ առաջին ատյանի որոշման:
Մեղադրող Արամ Արամյանը հայտարարեց, որ Բաբայանին և մյուսներին առաջադրված մեղադրանքները պետք է մնան անփոփոխ:
Իր հերին Սամվել Բաբայանն ասել է. «Ես հրթիռային համակարգի մասին որևէ մեկի հետ հեռախոսազրույց չունեմ: Ինձ զանգել է Սանասարը, փորձել է բացատրել՝ ինչն ինչոց է, ես ասել եմ՝ չեմ հասկանում նկարի, բեր: Նկարել բերել են, տեսել եմ ու բացատրել եմ, որ սա հրթիռ չի, կիսատ է: Նորից եմ կրկնում՝ ասել եմ դիր յաշիկի մեջ, տար դիր էսինչ գյուղում: Ձայնագրության արձանագրության մեջ նշված է, որ գաղտնալսման մի մասը չի լսվում ու պետական մեղադրողը դա մեկնաբանում է այնպես, ինչպես ուզում է»:
Zham.am

