Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Պատերազմ Արցախում
Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան

Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին

Իրանի Իսլամական Կարմիր Մահիկի Ընկերության տվյալներով՝ ԱՄՆ-Իսրայելի հարվածների հետևանքով երկրում զոհվել է 555 և վիրավորվել 747 մարդ։ Զոհերի թվում են Իրանի առաջնորդ Ալի Խամենեին և մի քանի բարձրաստիճան զինվորականներ։ Իսրայելում, ըստ առողջապահության նախարարության, զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ ևս 677 մարդ։ Ամերիկացիների կորուստները կազմել են չորս զոհ և չորս վիրավոր։ Արաբական երկրներում, ըստ նրանց տվյալների, իրանական հրետակոծության հետևանքով զոհվել է ութ և վիրավորվել՝ ևս 88 մարդ։

Առաջին անգամ մարտական ​​գործողություններում կիրառվեցին «Scorpion Strike» օպերատիվ խմբի ամերիկյան միանգամյա օգտագործման հարձակողական անօդաչու թռչող սարքերը։

Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարական կետերին, որոնք հագեցած էին արձակման պատրաստ բալիստիկ հրթիռներով։ Իրանի դեմ հարվածներից բացի, իսրայելական զինվորականները նաև հարձակվել են շիական «Հեզբոլլահ» շարժման դիրքերի և ստորգետնյա հանքերի վրա Լիբանանի հարավային մի քանի շրջաններում։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ)  ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների՝ Կատարի Ալ Ուդեյդի, Քուվեյթի Ալ Սալեմի, ԱՄԷ-ի Ալ Զաֆրայի և Բահրեյնի Հինգերորդ նավատորմի բազաների ուղղությամբ։

Ակնհայտ է, որ այս երկու օրերի ընթացքում զոհերի քանակը անհամաչափ  բնույթի էր:

Իրանի կողմից զոհվել են այդ երկրի բարձրաստիճան ավելի քան 40 ղեկավար անձ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին՝ իր մի շարք ազգականների հետ,  պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Պակպուրը, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին:

Իրանի իշխանությունները հայտնել են, որ Մինաբի աղջիկների դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է 148 մարդ, վիրավորվել՝ 95-ը։

                               Ո՞վ  կարող էր մատնել Խամենեիին

Ըստ արևմտյան դիտորդների՝ ամերիկյան ԿՀՎ-ն Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից է կարողացել տեղեկություններ  ստանալ  Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա շրջապատի գտնվելու վայրի մասին, ինչը հանգեցրել է նրա մահվանը՝ ավիահարվածի ժամանակ:

Թեհրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Իսմայիլ Քաանին  են կասկածում,  տեղեկատվության արտահոսքի մեջ: Ըստ որոշ տեղեկությունների, Քաանին վերջին մարդն էր, որը հանդիպել էր Խամենեիի հետ նրա սպանությունից առաջ, և դեպքի վայրից հեռացել էր մահափորձից մի քանի րոպե առաջ: Այնուամենայնիվ, կասկածներին հակառակ, Քաանիի դեմ պաշտոնական մեղադրանքներ չեն առաջադրվել:

Արևմտյան լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ նմանատիպ իրավիճակ էր  տեղի ունեցել 2024 թվականին՝ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահի սպանության ժամանակ: Ասում են, որ Քաանին լքել էր  Բեյրութի այն շենքը, որտեղ հանդիպում էր Նասրալլահի հետ, հարձակումից ընդամենը մի քանի րոպե առաջ: Չնայած Քաանիի՝ գործողությունից անմիջապես առաջ տարածքից հեռանալը հակասություններ էր առաջացրել Թեհրանում, նրա դեմ այն ժամանակ, նույնպես  մեղադրանք չեր  առաջադրվել:

Արևմտյան դիտորդները նկատել էին նաև, որ անցյալ տարվա հունիսին՝ 12-օրյա պատերազմի ժամանակ, Քաանին շենքը լքել էր  իրանական բարձրաստիճան զինվորականների հանդիպման վրա հարձակումից մի քանի րոպե առաջ՝ այդպիսով խուսափելով մահից։

Նշենք նաև, որ Խամենեիի սպանությունից ի վեր Իսմայիլ Քաանիի գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա։ Իրանը հաստատել է վերջին գործողությունների ընթացքում սպանված բարձրաստիճան հրամանատարների և պաշտոնյաների անունները, սակայն Քաանիի վիճակի վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել։

Իհարկե վերջնականապես պնդել, որ հենց  նա է հանձնել Խոմենեին, չի կարելի, սակայն վերը նշված զուգադիպությունները նույնպես պատահական չեն կարող լինել:

Սակայն ներկա դրությամբ, Իրանի իշխող վերնախավում ձեռնպահ են մնում այդ մասին խոսել, հավանաբար, վախենալով, որ այն կարող է տրոհել և խուճապ առաջացնել իրենց շարքերում:

Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի ծարգերին, ապա նույն արևմտյան դիտորդների կարծիքով Թրամփի ծրագրերը փոփոխվում են ժամերի ընթացքում:

Եթե օրեր առաջ, նա հայտարարում էր, որ Իրանի դեմ այս օպերացիան կարող էր տևել մոտ մեկ շաբաթ, ապա երեկ նա հայտարարեց, որ այն կարող է երկարաձգվել մինչև մեկ ամիս:

Իսկ այսօր, նշեց, որ չի բացառում, որ այս արշավը կարող է ամսից ավել ձգվել, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել ամերիկյան բարձրաստիճան զինվորականների մոտ:

Թրամփի գործողությունն Իրանի դեմ դատապարտված է ձախողման, եթե Թեհրանը չհանձնվի,  հայտարարել է ԱՄՆ բանակի թոշակառու փոխգնդապետ Դանիել Դևիսը։ Փորձագետը կարծում է, որ ԱՄՆ զինված ուժերի ռեսուրսները չափազանց սահմանափակ են։

Իրանցիները հաշվարկում են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմն իրենց համար ավելի քիչ ռիսկային էր, քան հնազանդվելը։ Սա ևս մեկ ազդանշան էր, որ նրանք որոշել են մինչև վերջ գնալ,  նշում է փորձագետը։

Մոտավորապես նույն տեսակետն է հայտնում նաև ամերիկյան Foreign Affairs պարբերականի վերլուծաբան  իրանագետ՝ Քարնեգի հիմնադրամի  հայտնի վերլուծաբան  Քարիմ Սաջադպուրը։

Ըստ նրա, ներկայիս Իրանի ռեժիմը ոչ մի վտանգ չէր կարող ներկայացնել, ոչ ԱՄՆ-ին, ոչ էլ Իսրայելին:

Պարզապես, ըստ նրա, Միացյալ Նահանգները և Իսրայելը հնարավորություն տեսան օգտվել  իրենց ոխերիմ մրցակիցներից մեկի թուլությունից: Անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած պատերազմի արդյունքում Իրանը այլևս չէր  վերահսկում իր սեփական օդային տարածքը, և տարածաշրջանում նրա  պրոքսի-ուժերը՝ Հզբոլլան և Համասը, արդեն   ոչնչացվել էին: Ավելին, այս տարվա հունվարյան ժողովրդական ապստամբությունից հետո Իրանը մեծ անորոշության մեջ է իր ապագայի վերաբերյալ:

Ըստ փորձագետի՝ հենց այդ գործոնները հաշվի առնելով, Թրամփն ու Նեթանյահուն որոշեցին որ նման պատմական հնարավորություն նրանք այլևս չեն ունենա և որոշեցին ռիսկի դիմել և հարվածել:

Սակայն, ըստ փորձագետի, ներկայիս Իրանի մոլլաների ռեժիմի համար ԱՄՆ-ին դիմակայելը դարձել է գոյաբանական խնդիր:

Նրանք գիտեն, որ փախուստի տարբերակ չունեն, Իրանը որևէ  ազդեցիկ և վստահելի դաշնակից չունի, որ կարողանա ապաստան տրամադրել ներկայիս Իրանի վերնախավի համար:

Այդ իսկ պատճառով, նշում է իրանագետը, նրանք պայքարելու են մինչև վերջ:

Մինչդեռ Թրամփի և Նեթանյահուի համար, այս պատերազմը կյանքի ու մահի հարց չէ:

Նրանց համար, դա քաղաքական գոյաբանական խնդիր է, որը տարբերվում է իրանցիների կյանքի ու մահի առաջ կանգնած լինելու խնդրից:

Հենց այդ պատճառով էլ, ըստ նրա, Թրամփը չի կարողանա հասնել իր նպատակին:

Մանավանդ, որ ռմբակոծությունների տակ, երկրում չի կարող առաջանալ վստահելի ընդդիմություն ներկայիս ռեժիմին, ինչքան էլ  որ իրանցիները մերժեն մոլլներին, նշում է փորձագետը:

Իրանագետը համոզված է, որ Խամենեիի մահը կհանգեցնի  ռեժիմի և նրա անվտանգության ուժերի միավորմանը՝ գոյատևման համար։

Իրանագետը համոզված է, որ Իրանի կայուն, ներկայացուցչական, աշխարհիկ ժողովրդավարության անցնելու հավանականությունը փոքր է, չնայած նրան, որ իրանցիների զգալի մասը մերժում են մոլլաների ռեժիմը:

Ըստ իրանագետի, եթե ԱՄՆ-ն իրականում  խելացի մոտեցում ունենար, ապա պիտի ոչ թե կացնային հարվածներով հանդես գար, այլ պիտի փորձեր տրոհել ներկայիս Իրանի վերնախավը և ներսից կարողանար խրախուսել փոփոխությունների, մանավանդ, որ դրան ներկայիս իրանցիները պատրաստ եին:

Սակայն կատարվեց այն, ինչ կատարվեց, որի հետևանքները խիստ վտանգավոր կարող են լինել, ոչ միայն Իրանի և ԱՄՆ-ի, այլև ողջ տարածաշրջանի համար, եզրակացրեց հեղինակավոր իրանագետը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>