Իրանը թարմացված տվյալներ է ներկայացրել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվածների վերաբերյալ
Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում 555 մարդ է զոհվել, հայտնում է Կարմիր մահիկի մամուլի ծառայությունը։
Ինչպես փոխանցում է Tasnim-ը, շարունակվում են քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու գործողությունները։
Նշվում է, որ վերջին օրերին հարվածներ են հասցվել Իրանի 131 քաղաքների ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հրթռիռակոծում են Իրանի տարածքը, ինչն էլ հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։
Հարձակման արդյունքում սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին:
Աղբյուր՝ News.am

