Պայթյուն՝ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ
Պայթյուններ են որոտացել Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու մոտ։ Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկու տարի առաջ Թեհրանի Սուրբ Սարգիս մայր տաճարում էինք, պատարագ մատուցվեց, տարածքում թանգարան է գործում…
Այն գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում, որտեղ տեղակայված են վարչական և պետական կառույցներ։ Այսօր եկեղեցին ռմբակոծության կիզակետում է։ Տաճարը գտնվում է Թեհրանի կենտրոնական շրջանում (դիվանագիտական և վարչական թաղամասերին մոտ)։ Քաղաքի այս հատվածում կենտրոնացված են՝
* պետական հիմնարկներ,
* գերատեսչական շենքեր,
* գրասենյակային համալիրներ,
* ենթակառուցվածքային օբյեկտներ։
Թեհրանը շատ խիտ բնակեցված մեգապոլիս է, որն ունի 9,5 մլն բնակչություն և այնտեղ կրոնական, բնակելի և վարչական շենքերը շատ հաճախ գտնվում են անմիջական հարևանությամբ»։

