Իրանը սկսել է Իսրայելի ուղղությամբ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառման առաջին ալիքը․ ԻՀՊԿ
Իրանն սկսել է Իսրայելի ուղղությամբ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառման առաջին ալիքը, ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ, փոխանցում է Fars-ը։
Ընդգծվում է, որ հարձակումն իրականացվել է ի պատասխան «Իսլամական Հանրապետության դեմ թշնամական և հանցավոր ներխուժման»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ փետրվարի 28-ին, ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ գործողություն են ձեռնարկել Իրանի դեմ՝ հարվածներ հասցնելով երկրի ողջ տարածքով։
Աղբյուր՝ News.am

