Խաղաղության թշնամի Թրամփը հարձակվել է Իրանի վրա... ամերիկացիներին պաշտպանելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում հաստատել է Իրանի տարածքին հարվածներ հասցնելու փաստը։ Այս մասին հաղորդում է News.am-ը:
«Որոշ ժամանակ առաջ Միացյալ Նահանգների զինված ուժերը լայնամասշտաբ մարտական գործողություններ են սկսել Իրանում։ Մեր նպատակն է պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»,- տեսանյութում ասել է նա։
«Միացյալ Նահանգների, մասնավորապես՝ իմ վարչակազմի քաղաքականությունը միշտ եղել է այն, որ այս ահաբեկչական վարչակարգը երբեք չի կարող ունենալ միջուկային զենք։ Ես կրկնում եմ ևս մեկ անգամ՝ նրանք երբեք չեն կարող միջուկային զենք ունենալ»,- ասել է Թրամփը։

