Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Փաշինյանական թատրոն. իշխանությունն ընկել է «իր» մեծահարուստների ետևից, իբր՝ տեսեք-տեսեք... Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ Ոսկյա ականջօղեր, կոճակ, դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը

Մենք հենց հիմա տեսնում ենք, թե ոնց է դե-ֆակտո իշխող խմբավորումը պայքարում (թոշակներից մինչև ֆեյք ամուսնալուծություն)․ Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Մի քանի խոսք առաջիկա երեք ամիսների մասին՝ հունիսի 7-ին ընդառաջ։
Խոսքս ուղղված է ազգային քաղաքական դաշտի գործիչներին՝ անկախ պաշտոնից ու հանգամանքից։
Ասում եմ՝ չլինելով որևէ քաղաքական թիմի անդամ և լինելով սրտացավ ու մեր ընդհանուր նպատակին՝ Հայաստանի ազատագրությանը հավատով։

Նախ երեք պարզ ճշմարտություն.

Քաղաքական պայքարը ենթադրում է ամենօրյա աշխատանք՝ անկախ ընտրություններից։ Ընտրություններն ընդամենը մեկ դրվագ են։ Առավել ևս չի կարելի է ընտրությունների համար պայքարել՝ սահմանափակվելով միայն ընտրարշավի շրջանով։ Դա կոպտագույն սխալ է։

Ընտրությունները ցանկացած ռեժիմի, նույնիսկ ամենաավտորիտարի համար ճգնաժամ են ու հնարավորություն ընդդիմությանը իր դիրքերը ամրապնդելու հետագա պայքարի համար՝ անկախ վերջնաարդյունքից։ Մենք հենց հիմա տեսնում ենք, թե ոնց է դե-ֆակտո իշխող խմբավորումը պայքարում (թոշակներից մինչև ֆեյք ամուսնալուծություն), որովհետև որքան էլ ամուր դիրքերով, բայց ճգնաժամը կա ու այն դեռ պետք է հաղթել։ Նույն մոտեցումը պետք է ունենա նաև ազգային դաշտը։

Արդեն բացահայտ է, որ թե՛ ընտրությունները, թե՛ ներքաղաքական պայքարն ընդհանրապես ունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Ու բացահայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը՝ մեր պետականությունը վերացնելու նպատակ հետապնդող այս երկու պետությունը շահագրգիռ են թուլացնելու մեզ, ուստի տարբեր գործիքներով աջակցելու են դե-ֆակտո խմբավորմանը (արդեն դրա օրինակները կան՝ առնվազն հռետորաբանության ու սիմվոլիկ քայլերի մակարդակում)։

Այս 3 ճշմարտությունը մտքում ունենալով՝ ուզում եմ հորդորել անսալ հետևյալ 4 կետին։
Հնարավոր չէ հաղթել, ուժեղացնել ազգային դիրքերը, եթե.

-եթե ազգային դաշտի ուժերը իրար հետ չեն համակարգում ու համադրում իրենց քայլերը։ Չեմ ասում միավորում, ասում եմ՝ համադրում ու համակարգում։ Ռեսուրսը քիչ է, անելիքը՝ շատ։ Ուրեմն պետք է լինի աշխատանքի (ճակատների) որոշակի բաժանում ու համընթաց աշխատանք։ Սրանից կշահեն բոլորը ու, ամենակարևորը, ազգային նպատակը։

-եթե ազգային ուժերը շարունակում են ամեն օր քննարկել էն, թե ինչ են ասում ու անում դե-ֆակտո իշխող խմբավորման ներկայացուցիչները, այլ ոչ թե առաջարկում են սեփական օրակարգը (վառ վկայությունը էսօրվա ընտանեկան նյութն է) ու դրա համար պայքարում։ Կարող եմ բերել տասնյակ թեմաներ, որոնց մասին ոչ միայն պետք է խոսվի ամեն օր, այլ արվեն դրանց համար քաղաքական իրավական քայլեր՝ միավորելով հանրությանը դրանց շուրջ։

-եթե ազգային ուժերը չեն ընկալում, որ իրենք պայքարում են Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ՝ դրանից բխող հետևանքներով։ Եթե որևէ մեկը կարծում է, որ Հայաստանում լինելու է հանգիստ, որ Թուրքիան ու Ադրբեջանը դադարելու են ճնշել ու խլել, ապա դարձյալ սխալվում է։

– վերջինը. քաղաքական պայքարը, պատերազմի պես, պահանջում է գիտահեն մոտեցում. ամեն քայլը, ամեն թեզը, նախաձեռնությունը պետք է լինի մշակված գիտականորեն՝ բառի խորքային իմաստով։ Եթե դրա փոխարեն ապավինում ես միայն նյուխին, կարծիքին ու սրամտությանը, ապա թշնամին միշտ հաղթելու է, որովհետև նա գիտահեն է ու իմաստուն։ Պետք է կարողանալ անել այն, ինչ կոչում են outsmart՝ լինել ավելի իմաստուն: Դա անելու համար հորդորում եմ լսել ու հետևել մասնագետների ասածին՝ բոլոր հարցերում։

Բոլոր 4 կետերով էլ ազգային դաշտը մեղմ ասած թերանում է՝ ի ուրախություն թշնամիների։ (քիչ) Ժամանակ կա իրավիճակը փոխելու համար։ Ասում եմ՝ մնալով ազգային ճակատի խրամատում՝ առանց նահանջելու որևէ մտքի ու հաղթանակած Հայաստանի ակնկալիքով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>