Փաշինյան Նիկոլի առաջարկներով կառուցված «խաղաղությունը» ձեռք է տալու բացառապես Իլհամ Ալիևին
2018 թվականի Փաշինյան Նիկոլը Արցախի հակամարտության լուծման առումով հայտարարում էր․ «Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար»։
Սակայն իր գործողություններով Արցախյան խնդիրը այնպես լուծեց, որ վերջնական հանգուցալուծումը միայն Ադրբեջանի սրտով եղավ։ 5 տարվա մեջ Արցախահայերը հայրենազրկվեցին, դարձան գաղթական, իսկ Հայաստանի ժողովուրդը մնաց շվարած։
Այսօր Փաշինյան Նիկոլը Ադրբեջանի հետ խաղաղության բանաձև ներկայացնելուց հայտարարում է, թե մեր կողմից Բաքվին արված առաջարկները Հայաստանի ու Ադրբեջանի ժողովրդների համար 100 տոկոս ընդունելի է լինելու։
Այս հայտարարությունից հետո Հայաստանի ժողովուրդը պետք է շատ անհանգստանա, որովհետև փորձը ցույց է տալիս, որ Փաշինյան Նիկոլի առաջարկներով կառուցված «խաղաղությունը» ձեռք է տալու բացառապես Իլհամ Ալիևին։ Իսկ Նիկոլի բերած խաղաղության հետևանքով հայաստանցիները կարող է շուտով իրա8 գլուխ ջարդեն Բավրայի ու Բագրատաշենի անցակետերի հերթերի մեջ։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

