Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Ի՞նչ պետք է անենք, որ ղարաբաղյան շարժման 40-ամյակը Երևանում նշենք մենք, այլ ոչ թե Իլհամ Ալիևը

Այս օրերին Հայաստանում նշում էին ղարաբաղյան շարժման 30- ամյակը: Գրվեցին գեղեցիկ հոդվածներ, միջոցառումներ կազմակերպվեցին, և նույնիսկ օպերայի հրապարակում մարդ հավաքվեց՝ հիշելու 30 –ամյա իրադարձությունները: Սակայն լայն հասարակության համար այս ամենը համազգային տոն չդարձավ: Հոբելյանական օրեր էին, նշվեցին գնացին: Մինչդեռ հիշեցնենք, որ այս շարժումը ԽՍՀՄ-ում առաջին խոշոր զանգվածային շարժումն էր, որը կատալիզատորի դեր հանդիսացավ մյուս շարժումների համար, որի վերջնարդյունքում էլ փլուզվեց ԽՍՀՄ-ը:

Ինչու՞ այս ամենը մեզ մոտ չնշվեց համաժողովրդական մակարդակով:

Կարծում եմ , որ այս հարցի պատասխանը հասկանալի է: Այսօր մարդիկ հիասթափված են, չեն տեսնում երկրի Ապագան: Նույնիսկ պաշտոնական տվյալներով մարդկանց մոտ 40 տոկոսը ուզում է, կամ պատրաստվում է լքել Հայաստանը: Հասկանալի է, որ այս մթնոլորտում համազգային տոնի մասին խոսելը փարիսեցիության պես բան կընկալվեր:

Բայց ինչու՞ այդպես ստացվեց: Այս ամենի պատասխանը պիտի տար մեր վերնախավը, մեր մտավորականները, քաղաքական գործիչները, քաղաքագետները, պատմաբանները: Սակայն այս ամենը այսօր չկա, որովհետև այդ գիտակցությունն ու պատկերացումները չկան: Թվում է, թե 30 տարի առաջվա իրադարձությունները մեր աչքի առաջ են անցել, բայց որ ՞ պահից սկսած մենք կորցրեցինք մեր հնարավորությունները և 88-ի վերելքից այսօր դարձանք գրեթե «ամորձատված» հասարակություն: Այս հարցադրման շուրջ շատ կոնյուկտուրային պատասխաններ կան, սակայն հանրությունը ինտուիտիվ մակարդակով հասկանում է դա և լուրջ չի վերաբերվում : Դրա պատճառով էլ օբյեկտիվ պատմագրություն այս ժամանակահատվածի վերաբերյալ չի ստեղծվել:

Ավելին, այդպիսի պատմագրություն չկա նույնիսկ 1918-1920 -ին հանրապետության հիմնադրման և վերացման վերաբերյալ: Խոսքը իհարկե ֆորմալ պատմագրության մասին չէ: Այդպիսին կային և ԽՍՀՄ-ի ժամանակներում, և այսօր: Այսօր պարզապես ԽՍՀՄ-ի ժամանակվա 1-ն հանրապետության հակահերոսները դարձան հերոսներ, իսկ հերոսները հակահերոսներ: Սակայն իրական օբյեկտիվ պատմագրություն այդպես էլ չստեղծվեց: Պարզապես մի քանի պարզունակ միֆերը փոխարինվեցին մեկ այլ միֆերով: Իսկ վերջնաարդյունքը եղավ այն, որ ներկայիս մեր ազգային կոչվող վերնախավը չգիտի իր իսկական պատմությունը՝ 100 տարվա կտրվածքով: Ընդ որում, խոսքը չի վերաբերվում միայն իշխանության մեջ գտնվող, այսպես կոչված, «թաղի տղաներին»: Սեփական իրական պատմությունից անտեղյակ են նաև իրենց մտավորական համարող իշխանության ու ընդդիմության «քաղաքական» դեմքերը նույնպես:

Իսկ կարող է արդյոք իր անցյալը չիմացող ազգային կոչվող վերնախավը Ապագայի տեսիլք առաջարկել սեփական ժողովրդին: Իհարկե՝ ոչ: Հենց դրա համար էլ ինչ որ պահի նրանց փոխարինեցին «թաղի տղաները», որովհետև ֆունկցիոնալ տեսանկյունից նրանց միջև տարբերություն չկար: «Թաղի տղաները» ավելի ճկուն գտնվեցին պրակտիկ խնդիրների լուծումների ժամանակ և դրա համար էլ գերակշիռ դարձան իշխող վերնախավում: Պետական շինարարության տեսանկյունից սա իհարկե ողբերգություն է, որովհետև այդ խավը լուրջ պետություն չի կարող կառուցել: Սակայն նրանց չի կարող փոխարինել «հին» քաղաքական կոչվող վերնախավը, քանզի նրանք են զիջել իրենց տեղը «թաղայիններին»՝  վերը նշված պատճառներով: Դրա համար էլ ղարաբաղյան շարժման 30-ամյակի շեմին երկիրը հայտնվել է «լճացման» փուլում:

Եվ եթե մեզ չհաջողվի ձևավորել նոր քաղաքական վերնախավ, ով ի վիճակի կլինի երկրի Ապագայի տեսիլքով հանդես գալ, ապա մեզ ոչ միայն չի հաջողվի լուծել մեր զարգացման ու անվտանգության խնդիրները, այլև 10 տարի անց, պատկերավոր ասած, ղարաբաղյան շարժման 40-ամյակը Երևանում կնշենք ոչ թե մենք, այլ՝ Իլհամ Ալիևը:

Շարունակելի.

Երվանդ Բոզոյան

«Դիալոգ» հայկական փորձագիտական կենտրոնի նախագահ

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>