Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխվեց
18 արդարների գործով դատական նիստում դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց հասարակական գործիչ Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխվեց։
«Նվազել են խափանման միջոցի հիմքերը, բայց ոչ այն աստիճան, որ անազատության հետ կապված միջոց կիրառվի։ Դատարանը գտնում է, որ մարտի 4-ից կալանքը պետք է փոխել տնային կալանքի 3 ամիս ժամկետով։ Գրավիր կիրառումը դատարանը ոչ իրատեսական է համարում»,-հայտարարեց դատավոր Ֆարխոյանը։
Դատարանի նշած հասցեում գտնվող տանը Չախալյանը չի կարող հյուրեր ընդունել, բացառությամբ մերձավոր ազգականների, ընտանիքի անդամների, պաշտպանների։ Տնային կալանքի ընթացքում վերահսկողությունն իրականացվելու է էլեկտրոնային միջոցներով։
Դատավորն ասաց, եթե համաձայն չեն որոշման հետ, կարող են բողոքարկել վերաքննիչ դատարանում։
Աղբյուրը` Panorama.am

