Արդարադատության նախարարությունում 30 հաստիք է ավելացել. Նրանց վարձատրության համար հատկացվեց 133 մլն դրամ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արդարադատության նախարարության հաստիքների քանակն ավելացել է 30-ով և սահմանվել 362 միավոր։ Լրացուցիչ 30 հաստիքային միավորի աշխատանքի վարձատրության նպատակով 2026–ի պետական բյուջեով գումար նախատեսված չէ։
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 26–ի նիստում որոշում կայացրեց այդ նպատակով հատկացնել շուրջ 133 մլն դրամ
Նշենք, որ 30 հաստիքային միավորի ամսական աշխատավարձի ֆոնդը կազմում է 8,8 մլն դրամ, իսկ տարեկան լրացուցիչ անհրաժեշտ է 133,28 մլն դրամ։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2025–ին որոշվել է դադարեցնել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը, որի հետեևանքով ՔԿՀ–ի 35 հաստիքային միավորը կրճատվել է։ Հենց այդ տնտեսված միջոցներն էլ կուղղվեն ԱՆ–ում 30 հաստիքների վարձատրությանը։
Դրա արդյունքում տնտեսված միջոցներից կմնա ևս 6,88 մլն դրամ, որը կուղղվի քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գտվող ծառայողների վարձատրությանը։ Նշենք, որ կրճատված 35 հաստիքներից ինն աշխատակիցներ գտնվում են կադրերի ռեզերվում:

