Փաշինյանն ընտրություններից առաջ հիշեց կենսաթոշակառուներին... ընդամենը 10 հազար դրամով
Քաղաքացիների կենսաթոշակները չավելացնելու ու դրա համար տարատեսակ հիմնավորումներ բերած Նիկոլ Փաշինյանը փոշմանել է։ Խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ տարեցներին տրվող թոշակները կավելանան։
«Ապրիլի 1-ից կենսաթոշակները կավելանան։ Ընդ որոշում համեմատաբար ցածր թոշակները կավելանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի շատ»,-ասել է նա։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը նշել է, որ կենսաթոշակներն ու նպաստները ապրիլի 1-ից կբարձրանան 10.000 դրամով՝ չհաշված հետվճարը, որի հիման վրա շահառուները դրանք կարող են բարձրացնել ևս 10.000 դրամով։
Աղբյուրը` Panorama.am

