Տեսնես այս դեպքում քաղաքային իշխանությունն ո՞ւմ մեղավոր կհամարի (տեսանյութ)
Հալաբյան փողոց 31/2 շենքի հարակից խաղահրապարակ, 24.02.2026 թվական: Աջափնյակ վարչական շրջանի բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքների հերթական արդյունքն է, սիրելի՛ քաղաքացիներ։
Միլիոնավոր գումարների հատկացումները եղել են, բայց երեխաների համար բարեկեցիկ և ապահով խաղալու հնարավորությունները ստեղծել հնարավոր չի եղել։
Տեսնես այս դեպքում քաղաքային իշխանությունն ո՞ւմ մեղավոր կհամարի։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

