Թաիրովի առաջին գետնանցումը՝ սարսափ ֆիլմ (տեսանյութ)
Հայտնվելով Իսակով պողոտայի՝ երևանամերձ հատվածի Թաիրովի առաջին գետնանցումում՝ կարծես սարսափ ֆիլմի մեջ ես ընկնում։
Խոնավություն, մթություն, անմխիթար վիճակ։
Այս բանուկ մայրուղին հատելու համար մարդիկ կանգնում են անհեթեթ ընտրության առաջ՝ ավելի լավ է՞ ռիսկ անել ու անցնել սլացող մեքենաների արանքով, թե՞ իջնել մութ ու վտանգավոր գետնանցում։
Այս գետնանցումը պարզապես անբարեկարգ տարածք չէ, այստեղ մարդկային կյանքերի անվտանգության խնդիր է։

