6 առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից Քաղաքական գործիչների հետապնդումներն ուղեկցվում են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներով. խոսքի ազատությամբ զբաղվող կառույցների մեծ մասը լուռ է Դատարանը անտեղի ժամանակ է ձգում՝ քաղբանտարկյալԱրեգնազ Մանուկյանի բողոքի հարցում
29
Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Պատերազմ Արցախում
Արայիկ Հարությունյանը կառավարություն է գնացել, հրաժեշտ տվել թիմին 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ» Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի քրեական վարույթին մասնակցելուց ազատելու, նրան որպես վկա հարցաքննության հրավիրելու ՔԿ որոշումը Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ ԵՄ-ում գիտակցում են Հայաստանում խոր տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ Դեկտեմբերից մեզ սպասվում են ներքաղաքական բուռն զարգացումներ. Սուրեն Սուրենյանց Ռուսաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ պատերազմի, և Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը. քաղաքագետ Պուտինն ու Ալիևը հաստատել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ընթացքը Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) 6 առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից Էլ տանը ոսկի չի մնացել, որ գրավ չդնեն. Գառնիկ Դանիելյան «Շուստրավատ». հայկական վարդերը փորձել են ՌԴ տանել որպես ոչ ալկոհոլային խմիչք. Ռոսսելխոզնադզոր Москва слезам не верит. Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով Մոսկվան ուղիղ սրում է խաղը. Տիգրան Աբրահամյան Էլ երկիր ու աշխարհաքաղաքական բևեռ չմնաց,որ ՀՀ-ին պահանջ կամ «առաջարկ» չներկայացնի. Շարմազանով Հստակ կարելի է ասել, որ Փաշինյանին չի հաջողվել լուծել դեպի Ռուսաստան հայկական արտահանումների հետ կապված խնդիրը «Մարդը որքան ոչ ադեկվատ լինի, որ...» COP17-ին ընդառաջ․ շինարարական թափոնը լցվում է Հրազդանի կիրճը. «Հետք» Քաղաքական գործիչների հետապնդումներն ուղեկցվում են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներով. խոսքի ազատությամբ զբաղվող կառույցների մեծ մասը լուռ է Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Դատարանը անտեղի ժամանակ է ձգում՝ քաղբանտարկյալԱրեգնազ Մանուկյանի բողոքի հարցում Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում Պուտինի նոր հայտարարությունը․ պատերազմը տեղափոխվում է նոր դաշտ․ Հայկ Նահապետյան Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցի գործունեությունը ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է Բաքվի բանտում պահվող Լյուվիգ Մկրտչյանը կնոջ հետ վերջին անգամ խոսել է հունիսի 19-ին. Փաստաբանը դիմել է Ալիևին Ալո՛, Սուրեն Պապիկյան, քեզ եմ սպասում․․․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. Սուրենյանց

Փաստաբանների խորհուրդն անընդունելի է համարում ԲԴԽ հայտարարությունը՝ դիտարկելով այն ոչ իրավաչափ և միջամտություն փաստաբանի անկախությանը

Հայաստանի փաստաբանների պալատը դատապարտում է Բարձրագույն դատական խորհրդի՝ փաստաբանական գործունեության կապակցությամբ տարածած հայտարարարությունը։ 

Փաստաբանների պալատի հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը (այսուհետ' Պալատի խորհուրդ), մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Մարինե Ֆարմանյանի, Ռոման Ահարոնյանի, Թամարա Բաղդասարյանի, Վարազդատ Հարությունյանի, Արսեն Հարությունյանի, Դավիթ Վարդիկյանի, Էմին Բեգլարյանի, Ռուբեն Հակոբյանի, Դավիթ Մելքոնյանի, Պավել Գյուլումյանի, Ցոլակ Մարգարյանի, քննարկելով Բարձրագույն դատական խորհրդի 2026թ. փետրվարի 20-ին տարածած՝ փաստաբաններին ուղղված հայտարարությունը,

Պ Ա Ր Զ Ե Ց'

Բարձրագույն դատական խորհուրդը 2026թ. փետրվարի 20-ին դատական իշխանության պաշտոնական կայքէջում հայտարարություն է տարածել պնդելով մասնավորապես, որ՝

- փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ, չեն բխում մասնագիտական էթիկայի նորմերից, և միտում ունեն վարկաբեկելու դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը,

- խիստ մտահոգիչ է, երբ արդարադատության իրականացմանը մասնակցող մեկ այլ կարևոր ինստիտուտի՝ փաստաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ հանրային հարթակներում սեփական դատողությունները որպես բացարձակ ճշմարտություն հրամցնում են հանրությանը։

- փաստաբաններն իրենց ապահովագրելու նպատակով երբեմն օգտագործում են «իմ կարծիքով», «թվում է», «ես գտնում եմ» անվտանգության բարձիկ հանդիսացող ձևակերպումներ:

Նույն հրապարակման մեջ Բարձրագույն դատական խորհուրդը պնդում է արել առ այն, որ սոցիալական հարթակներում մեծ լսարան ունեցող փաստաբանները կիրառում են «կանխատեսելի սխեմաներ» նշվածը վերագրելով նաև փաստաբան Արա Զոհրաբյանին:

Վերոգրյալի կապակցությամբ Պալատի խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ փաստաբանի վարքագծի հետ կապված ցանկացած հարց կարող է քննարկվել բացառապես օրենսդրությամբ և մասնավորապես «Փաստաբանության մասին» օրենքով սահմանված կառուցակարգերի շրջանակներում: Ուստի պետական մարմինների և հատկապես դատական իշխանությունը ներկայացնող մարմինների կողմից հայտարարությունների ձևաչափով փաստաբանների վարքագծի քննարկումը չի բխում նշված կառուցակարգերի պահանջներից, ինչպես նաև օրենքով սահմանված նրանց լիազորություններից:

Միաժամանակ Պալատի խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ փաստաբաններն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս անկախ են և զրկված չեն փաստաբանական էթիկայի շրջանակներում իրավական գնահատականներ ներկայացնելու, ինչպես նաև քննադատական խոսք հնչեցնելու հնարավորությունից: Ավելին որոշ դեպքերում նմանատիպ քննադատական խոսքը հանդիսանում է փաստաբանական գործունեության բովանդակության տարր:

Մասնագիտական տիրույթում փաստաբանի հնչեցրած քննադատության վերաբերյալ պետական մարմինների և հատկապես դատական իշխանության ներկայացուցիչների միջամտությունը դուրս է ժողովրդավարական սկզբունքներից և սահմանափակում է փաստաբանի մասնագիտական գործունեությունը:

Փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման, անկախ դրա բնույթից, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար: Այդպիսի գործողությունները կաշկանդող նշանակություն են ունենում փաստաբանի օրինական մասնագիտական գործունեության հարցում և հանգեցնում են սառեցնող էֆեկտի: Դրանք խաթարում են մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և բացարձակապես անընդունելի են:

ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը:

Փաստաբանի գործունեության օրենսդրորեն ամրագրված առանցքային երաշխիքներից է նրա անկախությունը մասնագիտական գործունեության մեջ: Փաստաբանի անկախությունն անհրաժեշտ պայման է անձանց համար որակյալ իրավաբանական օգնություն երաշխավորելու և ըստ այդմ՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների պաշտպանությունը գործնականում ապահովելու հարցում:

«Փաստաբանության մասին» օրենքով ամրագրված է, որ իր մասնագիտական գործունեության մեջ փաստաբանը լիազորված և նույնիսկ պարտավոր է առավելագույնն անել օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանության համար:

ՄԱԿ-ի 1990թ. Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներով սահմանվում է՝ փաստաբանների պարտականությունների մեջ է մտնում, inter alia, «իրենց վստահորդներին բոլոր պատշաճ միջոցներով օգնելը, և նրանց շահերը պաշտպանելու ուղղությամբ իրավական գործողություններ ձեռնարկելը» (կետ 13(բ)):

Նույն սկզբունքների 16-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ Կառավարություններն ապահովում են, որպեսզի իրավաբանները ա) կարողանան իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարել սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում։

Եվրոպայի խորհրդի «Փաստաբանի մասնագիտական գործունեության պաշտպանության մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ Կողմերն ապահովում են փաստաբանների իրավունքը՝ հանրությանը տեղեկացնելու իրենց վստահորդների գործերին առնչվող հարցերի մասին՝ հաշվի առնելով միայն այն սահմանափակումները, որոնք նախատեսված են օրենքով և բխում են մասնագիտական պարտականություններից, արդարադատության իրականացման և մասնավոր կյանքը հարգելու պահանջներից, և որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում։

Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի «Դատավորների և փաստաբանների փոխհարաբերությունների մասին» 2013թ․ թիվ 16 կարծիքի 25-րդ կետի համաձայն՝ Պրոֆեսիոնալ գործընկերների նկատմամբ հարգանքի, օրենքի գերակայության և արդարադատության արդար իրականացման հարգանքի՝ Փաստաբանների և իրավաբանների միությունների եվրոպական խորհրդի «Եվրոպական իրավաբանի մասնագիտության հիմնարար սկզբունքների մասին» խարտիայում սահմանված սկզբունքներով պահանջվում է խուսափել գործընկերների, առանձին դատավորների և դատարանի ընթացակարգերի ու որոշումների վիրավորական քննադատությունից:

Հատկանշական է, որ փաստաբանի դերակատարմանը և խոսքի ազատությանը անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 29369/10, ՄԻԵԴ 2015թ. գործով դատարանը նշում է`

§ 132. Փաստաբանների հատուկ կարգավիճակը արդարադատության իրականացման գործում նրանց կենտրոնական դեր է հատկացնում՝ որպես հասարակության և դատարանների միջև միջնորդներ։ Այդ պատճառով նրանք կարևոր դեր են կատարում՝ ապահովելու համար դատարանների նկատմամբ հանրային վստահությունը, քանի որ դատարանների առաքելությունը հիմնարար նշանակություն ունի իրավունքի գերակայության վրա հիմնված պետությունում։(…)

§ 134. Հետևաբար, խոսքի ազատությունը կիրառելի է նաև փաստաբանների նկատմամբ։ Այն ներառում է ոչ միայն արտահայտվող գաղափարների և տեղեկատվության բովանդակությունը, այլ նաև դրանց ներկայացման ձևը։

Այսպիսով, փաստաբանները, մասնավորապես, իրավունք ունեն հրապարակայնորեն մեկնաբանելու արդարադատության իրականացումը, պայմանով, որ նրանց քննադատությունը չգերազանցի որոշակի սահմաններ։

Այդ սահմանները բխում են փաստաբանական վարքագծի կանոններից (…)

§ 135. Խոսքի ազատության հարցը սերտորեն կապված է փաստաբանական մասնագիտության անկախության հետ, որը վճռորոշ նշանակություն ունի արդար դատաքննության արդյունավետ իրականացման համար։

§138.Անդրադառնալով դատարանի դահլիճից դուրս արված դիտողություններին՝ Դատարանը վերահաստատում է, որ վստահորդի պաշտպանությունը կարող է իրականացվել նաև հեռուստատեսությամբ հանդես գալու կամ մամուլում արված հայտարարության միջոցով և այս ուղիներով փաստաբանը կարող է հանրությանը տեղեկացնել այն թերությունների մասին, որոնք կարող են խաթարել մինչդատական վարույթը։ Նմանապես, այն դեպքերում, երբ գործը լայնորեն լուսաբանվում է լրատվամիջոցներում՝ փաստերի լրջության և հնարավոր ներգրավված անձանց պատճառով, փաստաբանը չի կարող պատժվել դատական քննության գաղտնիությունը խախտելու համար, եթե նա ընդամենը արտահայտել է իր անձնական կարծիքը այն տեղեկատվության վերաբերյալ, որն արդեն հայտնի է լրագրողներին և որը նրանք մտադիր են հրապարակել՝ այդ մեկնաբանություններով կամ առանց դրանց։ (…)

Փաստաբանը չի կարող պատասխանատվություն կրել մամուլի կողմից իր խոսքերի փոփոխման կամ խմբագրման համար։

§ 139. (…) Գուվեյա Գոմես Ֆերնանդեսի և Ֆրեյտաս է Կոստայի գործի հանգամանքներում դատավորների հասցեին սարկաստիկ կամ սուր, բայց ոչ վիրավորական արտահայտությունները համարվել են համատեղելի 10-րդ հոդվածի հետ։

Վերոգրյալի համատեքստում Պալատի խորհուրդն անընդունելի է համարում Բարձրագույն դատական խորհրդի՝ փաստաբանության և կոնկրետ փաստաբանի մասնագիտական գործունեության կապակցությամբ հրապարակած հայտարարությունը, դիտարկելով այն ոչ իրավաչափ և միջամտություն փաստաբանի անկախությանը:

Վերոգրյալից ելնելով և ղեկավարվելով «Փաստաբանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջներով'

Պալատի խորհուրդը'

Ո Ր Ո Շ Ե Ց՝

Դատապարտել փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի 20.02.2026թ. հայտարարությունը:

Արձանագրել, որ փաստաբանների կողմից դատավորների հասցեին սուր քննադատությունները (սակայն ոչ վիրավորական) համատեղելի են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (Արտահայտվելու ազատություն) հետ»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>