Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ) Գյումրի-2, թե՞ Հայաստանի վերականգնում Ասֆալտից փող «քերող» ՔՊ-ն․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ)
23
ՔՊ-ն 3 միլիոն 420 հազար դրամ մսխել է (տեսանյութ) Ալիևի ապտակը Մյունխենից. ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել» Ալիևի ապտակը, և մեր արժանապատվության հարցը (տեսանյութ Ինչպես Ալիևն ու ասֆալտը պայթեցրին Նիկոլի քարոզչական փուչիկները Նպատակը՝ ՔՊ-ին իշխանազրկելն է․ կլինի Գյումրի-2` այլ լուծումով․ Թևանյան (տեսանյութ) Հնարավո՞ր է արդյոք հասնել խաղաղության Ադրբեջանի հետ, երբ այնտեղ մեր 17 ազգային գործիչներին դատապարտում են Ի՞նչ հաջողությունների հասավ Իվանիշվիլու կողմից գլխավորած քաղաքական ուժը Վրաստանում վերջին 13 տարիների ընթացքում Թրամփի շատ սիրելի գործընկեր Ալիևի թիկնազորը Վաշինգտոնում հարձակվել է ցուցարարների վրա, ԱՄՆ ղեկավարությունը հիացած է «դեմոկրատիայի» այդ հրաշալի դրսևորմամբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարծես թե ընկերացել են․ Թրամփ Պատերազմ Արցախում
Երևանում հայրը տնից գողացել է 42 մլն դրամ և թողել է նամակ՝ «Ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ» Փաստաբանների խորհուրդն անընդունելի է համարում ԲԴԽ հայտարարությունը՝ դիտարկելով այն ոչ իրավաչափ և միջամտություն փաստաբանի անկախությանը Գևորգ Պապոյանը խոստովանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողումը Տիգրան Ավինյանը սուտ է խոսում․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ) ՔՊ-ի կողմից քաղաքը Չկառավարելու հետևանքը (տեսանյութ) ՔՊ-ն 3 միլիոն 420 հազար դրամ մսխել է (տեսանյութ) Գյումրի-2, թե՞ Հայաստանի վերականգնում Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը․ ԿԸՀ Որպես անհետ կորած որոնվում է 86-ամյա Զվարդ Գաբրիելյանը Եգիպտոսը մարտի 1-ից բարձրացնում է մուտքի վիզայի վճարը Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ․ համաճարակային իրավիճակը կայուն է Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առիթով հինգ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը ՆԳՆ–ն հաստատեց՝ նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից Ասֆալտից փող «քերող» ՔՊ-ն․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Գյումրի 2 լինելո՛ւ է․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Ալիևի ապտակը Մյունխենից. ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) ՔՊ-ի օգտին քվեարկելով՝ դուք կքվեարկեք Թրքահայաստանի օգտին (տեսանյութ) Սևանում 19-ամյա երիտասարդի սպանությունից հետո 2 հոգու են կալանավորել․ դանակահարողներն անչափահասներ են Տպավորություն է` իշխանությունը դիտավորյալ աչքաթող է արել կրիմինալ վիճակը Մեկ շաբաթից ավելի է, ինչ շուրջ 100 բեռնատար կանգնած է սահմանին (տեսանյութ) Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազի Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել» Ալիևի ապտակը, և մեր արժանապատվության հարցը (տեսանյութ Ով ուզում է երկնքից իջնի՝ Նիկոլը հունիսի 7-ից հետո չի լինելու. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Ինչով են նման Տիգրան Ավինյանն ու ախուրյանցի Անոն (տեսանյութ) Փոսային թալան կամ թալանված փոս (տեսանյութ) Ինչպես Ալիևն ու ասֆալտը պայթեցրին Նիկոլի քարոզչական փուչիկները Արդյո՞ք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ» Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»

Գյումրի-2, թե՞ Հայաստանի վերականգնում

Իրականում լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման։ Պետք է հասկանալ, թե վերջը ի´նչ է դա նշանակում։

Գյումրին՝ որպես բովանդակություն և որպես տեխնոլոգիա

Որպես բովանդակություն՝ անձամբ ինձ համար «Գյումրիի սցենարը» խիստ խնդրահարույց է։ Ինձ համար չափազանց կարևոր է հաջորդ իշխանությունների որակը։ Հայաստանը և տարածաշրջանն այսօր վառոդի տակառի պես են, և Էապես կարևոր է, թե ինչպիսի հաջորդ իշխանություն է լինելու։ Մի սխալ քայլ, իրականության մի սխալ հաշվարկ, իրավիճակի և աշխարհի ոչ ադեկվատ ընկալում, և Հայաստանը վերջնականապես կհայտնվի աղետի եզրին։ Այս առումով հաջորդ իշխանության բովանդակությունը, սոլիդությունը կենսական խնդիր են։ Պետությունը փորձադաշտ չէ։ Մի փորձություն-իշխանությունը մեզ էս փուլում լիուլի բավարար էր։

Ինչ վերաբերում է «Գյումրիի սցենարի» տեխնոլոգիական կողմին, ապա իշխանության պոռթկումը մատնում է իրենց անվստահությունը։ Չէ՞ որ, ի վերջո, այդ սցենարը սահմանադրական, օրինական ու նաև տրամաբանական է։ Բայց նույնիսկ դա չէ կարևորը։ Գործնականում այսօր անհնար է հաշվարկել գալիք ԱԺ-ի պատկերը, հետևաբար՝ իշխանության ձևավորման տարբերակները։ Այսօր որևէ զարգացման տարբերակի վրա հնարավոր չէ պնդել։ Սա երևի այն եզակի դեպքն է, որ թե´ իշխանություն-ընդդիմությունը, թե´ ընդդիմության տարբեր հատվածները պետք է իրար հետ ազնիվ լինեն։ Մի քանի լրջագույն, օբյեկտիվ պատճառներով Հայաստանում ձևավորված են ոչ ստանդարտ սոցիալական շերտեր (միտումնավոր չեմ նշում), որոնց քվեարկության բովանդակությունը ոչ ոք չի կարող նախապես հաշվարկել։

Հիմա իշխանությունը ի՞նչն է քննարկման առարկա դարձնում։ Եվ վերջապես, ինչո՞ւ են սևեռվել 2-3 ուժերի վրա։ Աժ մտնելու և բոլորի հաշվարկներն էապես փոխելու այլ պոտենցիալ ուժեր կան, որոնք դեռ հայտ ներկայացնելու ժամանակ ունեն։

Հիմա՝ ինձ համար թերևս ամենակարևոր պահը. վերջին տարիներին ձևավորված հանրային դեմքերի մի պատկառելի անվանացանկի՝ ընտրացուցակներում ինտեգրվելը։ Եթե նրանք էլեկտորալ պրոցեսներում իրենց տեղը չգտան (կամ չուզեցին կամ չթողեցին), ընտրության բովանդակությունը և արդյունքները տուժելու են։ Նորմալ մարդկանց, սկզբունքային և ոչ արկածախնդիր մարդկանց հայտնվելը տարբեր ցուցակներում էապես փոքրացնելու է անսկզբունքայնությունը և արկածախնդրությունը պետության մասշտաբով։

Հայաստանի վերականգնումը՝ որպես միակ ճիշտ մոդել

Երկրի շահը և երկրի այսօրվա վիճակը պահանջում են, որպեսզի պատասխանատու քաղաքական ուժերը դնեն հենց այս խնդիրը՝ Հայաստանի վերականգնումը։ Ու հենց այս բովանդակությունը պարտադրեն ընտրարշավում, այսօրվանից սկսած։

Մենք ունենք չափազանց բարդ իրականություն և բարդ հարցերի մի ցանկ, որին պետք է ազնվորեն պատասխանել։ Ցանկն ուզում եմ սկսել կետերից, որոնք գուցե շատերի համար անսպասելի կլինեն, բայց որոնք արդեն մեր առաջնային օրակարգում են։

1. Երկրի ներքին կառավարելիության կորուստը. փողոցային բանդաների, վենդետաների, կենցաղային բեսպրեդելի սահմռկեցուցիչ դրսևորումներ՝ ամեն օր, ամեն քաղաքում։ Լրջագույն խնդիր է։ Մարդիկ վախենում են երեխաներին տներից դուրս թողնել։ Նման բան Հայաստանում երբեք չի եղել, ամենաբարդ փուլերում անգամ։ Ամեն մետրի վրա մի վիժվածք ինչ ասես կարող է անել։ Հատուկ ընդգծում եմ. սա միայն ոստիկանության խնդիրը չէ։ Սա քաղաքական խնդիր է։ Ինչպե՞ս ենք երկրի ներքին կառավարելիությունը արագ վերականգնելու։ Այսօր երկրի ներսում, բացի մարդ բռնելուց, գործ հարուցելուց, ուրիշ բան չի կատարվում, բայց ոչ մի խնդիր չի լուծվում։ Հանդարտ Հայաստանը վերածվում է վայրենի երկրի՝ առանց ներքին համակեցության կանոնների։ Պատճառը կառավարման անգրագիտությունն է ու 8-ամյա ագրեսիան, որ գալիս է իշխանություններից։

2. Ոչ մի հարց չի լուծվում՝ սկսած օդի մահաբեր ցուցանիշներից, փոսախեղդ փողոցներից, մինչև բոլոր ոլորտների ռեֆորմներ, որոնք ազդարարվում են ու անմիջապես կասեցվում, որովհետև ռեալ կյանքում անիրագործելի են։ Ոչ մի ծրագիր կյանքի կոչվում. կա´մ կեսից չեղարկվում է, կա´մ էապես փոխվում, կա´մ մոռացության մատնվում։ Սա խոսում է կառավարման ծայրահեղ անորակության մասին։

3. Ինչպե՞ս ենք գնում երաշխավորված խաղաղության։ Այսօր խաղաղություն չէ, այսօր «չպատերազմ» վիճակ է, որը ցանկացած իշխանությունից պահանջելու է բարդ ու լուրջ մենեջմենթ։

4. Վերջը Թրիփն ի՞նչ է, Հայաստանի օգուտը Թուրքիան-Ադրբեջանին կապող ճանապարհում ո՞ր օղակն է սա, իրական խաղաղության ի՞նչ երաշխիք է տալիս։ Ի՞նչ զարգացման հեռանկար ունի Թրիփը կամ ունի՞ արդյոք։

5. Եթե վաղը Ադրբեջանն ուժի սպառնալիքով կամ նույնիսկ կիրառմամբ պահանջներ դնի, ասենք, Գեղարքունիքի մարզում, Թրիփը ի՞նչ դերակատարում կունենա։ Գուցե Թրամփը 11-րդ անգամ խաղաղություն հաստատի, ասենք, Սևանի մի ափի հաշվի՞ն։

6. Ինչպիսի՞ն ենք տեսնում ներքին հաշտության ճանապարհը։ Բզկտված, ատոմիզացված, տեղ-տեղ բանակությունը կորցրած հասարակական տրամադրություններով ոչ մի տեղ չենք հասնի։

7. Ինչպե՞ս ենք ընկալում ու փորձում լուծել Հայաստանի ամենալուրջ ստրատեգիական խնդիրը՝ արտագաղթը։ Ամեն ինչ հո մակերեսային PR-ով չի, որ հավաքվեն իրար գլխի ու ասեն՝ Նիկոլի շնորհիվ այս տարի արտագաղթ չկա։ Մենք հո գիտենք, որ արտագաղթի թվերը մեղմվել են բացառապես ռուս-ուկրաինական հակամարտության և Թրամփի հակամիգրացիոն քաղաքականության շնորհիվ։ Վաղը այս գործոններից որ մեկն էլ մեղմվի, թվերը շեշտակիորեն փոխվելու են։

8. Ակնհայտ է, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձի թեման առաջիկայում դառնալու է օրակարգ։ Պատահական չէ, որ նրանք արդեն անհոգ քայլում են Հայաստանի բակերով։ Այս իշխանությունն այդ հարցի լուծումը չունի, մենք դա գիտենք։ Ի՞նչ են առաջարկում ուրիշները։

Այս ցանկը կարելի է երկար շարունակել։ Մնում է հասկանալ դրա բուն նպատակը։ Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը։ Հակառակ դեպքում ոչ թե Գյումրի -2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու։

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>