Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը․ ԿԸՀ
Դիտել նաև
Փաշինյան ընտրած լինելը դարձել է ամոթ ու մեղք. «Կարճ ասած» (տեսանյութ)
Հրապարակվել են արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները
Ընտրողն անձը հաստատող փաստաթուղթը կորցնելու դեպքում կարող է քվեարկել նաև դրան փոխարինող տեղեկանքով
Քանի՞ ընտրող կա Հայաստանում. ամենաշատ ընտրողները Կոտայքի մարզում են
Առաջիկա ԱԺ հերթական ընտրություններին ընդառաջ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշվառման վայրը։ Այս մասին հայտնում է ԿԸՀ-ն։
Մինչ մայիսի 26-ը 14։00-ն քաղաքացիները կարող են դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության վարչություն, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու համար։ Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր։
ՀՀ ԱԺ ընտրություններին ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին։

