ՆԳՆ–ն հաստատեց՝ նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին նետվել է կամրջից։
Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել Հրազդան գետից և պատգարակով մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։ Դեպքի վայրում գտնվող հերթապահ հոգեբանը երեք քաղաքացու ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։ Նշենք, որ մահացածը նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանն էր։

