Սևանում 19-ամյա երիտասարդի սպանությունից հետո 2 հոգու են կալանավորել․ դանակահարողներն անչափահասներ են
Սևանում 19-ամյա երիտասարդի սպանությունից հետո 2 հոգու են կալանավորել։ Գլխավոր դատախազությունից ArmeniaSputnik–ին հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ն. Մ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ: Խափանման միջոց է ընտրվել 1 ամսով կալանավորումը։ ՊՆ զինծառայող Արամ Խաչատրյանին սպանել են աղջկա պատճառով, հայտնում է ArmLur.am-ը։
Դանակահարողներն անչափահասներ են։

