Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան «Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել» Վախը՝ որպես քաղաքական կառավարման մեթոդ
Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան Սխալ հաշվարկված հարկեր և կասեցված ծրագիր. Իշխանությունը խոչընդոտում է Վաղարշապատում «Թումո»–ի կենտրոնի կառուցումը. Տ. Եսայի Արթենյան «Հանցագործ Փաշինյա՛ն, հենց դու ես երեխուս սպшնողը». սևազգեստ մայրերը ծեծում են Կառավարության դռները Հրատապ ասուլիս՝ ներկայացվում են Դավիթ Համբարձումյանի քրգործով առկա մտահոգությունները Պատերազմ Արցախում
Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետին «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» 46 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ն նախագահելու հայտը Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Արդարությունը ոնց որ մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. սա Վարդան Պողոսյանն է ասել. ես ավելացնելու բան չունեմ. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ 14–15 տարեկանների համար. Գալստյան Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան Սկում ենք. արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Արտակարգ դեպք՝ Դեմիրճյան փողոցում. Հսկա ամրաններն ընկել են փողոցի երթևեկելի մաս Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը. Փաստաբան Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը փակ է լինելու երթևեկության համար Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ․ Մամիջանյան Ընտրություններին մասնակցելը ուղիղ ճանապարհ է դեպի բանտ Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ Սիմոն Աբգարյանը նշանակվել է փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավար «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են «Սա շվեդական սեղան չէ». Ի՞նչ է սպասվում Հայաստանին ռուս սահմանապահների դուրսբերումից հետո «Ավինյանը, դոշը ծեծելով, կներվայնանա. էդ իշաոտնուկները հետ բեր, քաղաքացիները բան են քեզ փոխանցել» «Բեշիկթաշի» երկրպագուների հետ տեղի ունեցած միջադեպեդից անմիջապես հետո Ֆիդանը զանգահարել է Վրաստանի արտգործնախարարին Վախը՝ որպես քաղաքական կառավարման մեթոդ Մարդ ինչքա՞ն պետք է անճար լինի, որ Խուդաթյան Դավիթի հույսին մնա Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Հասարակությունն ակնկալում է բաց, հրապարակային դատաքննություն, որտեղ յուրաքանչյուր ապացույց և մեղադրանք պետք է ստանա իրավական գնահատական Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան Այսօրվա իր պարզաբանմամբ Փաշինյանը հաստատեց՝ արgախgիների անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է. Բեգլարյան Հուսով եմ, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կլինեն արդար. Վարազդատ Հարոյան

Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել»

Ըստ թերթի թղթակիցներ Լիամ Սքոթի, Սեմի Ուեսթֆոլի և  Ջենի Գաթրայթի՝ այցի ընթացքում Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները, բախվել են Վաշինգտոնում ցուցարարների հետ։

Ըստ տեղեկությունների՝ ցուցարարները պահանջել են ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին: Ակցիան տեղի է ունեցել այն հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել էր «Խաղաղության խորհրդի» նիստին մասնակցող Ալիևի  պատվիրակությունը: Քաղաքային ոստիկանությունը այս բախման դեպքերի վերաբերյալ հայտնել է, որ գործը փոխանցվել է Պետդեպարտամենտին:

Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակումը պահանջող ցուցարարները հայտնել են, որ հինգշաբթի կեսօրին իրենց վրա հարձակվել են նախագահ Իլհամ Ալիևի թիկնապահները: Հարձակումը տեղի է ունեցել Փենսիլվանիա պողոտայում գտնվող «Վալդորֆ Աստորիա» հյուրանոցի դիմաց, որը գտնվում է Սպիտակ տնից ընդամենը մի քանի թաղամաս հեռավորության վրա:

27-ամյա տաքսու վարորդ Ռահիմ Յագուբլուն, որի հայրը գտնվում է ադրբեջանական բանտում, ասել է, որ կանգնած է եղել հյուրանոցի դիմաց՝ ձեռքին ցուցանակ, երբ Ալիևի անվտանգության աշխատակիցները հարձակվել են նրա վրա։ Հարձակման հետևանքով կոտրվել է նար ծնոտը և նա հարված է ստացել որովայնին։ Մեկ այլ ցուցարար՝ 35-ամյա Ադիլ Ամրախլին, հարձակվողներից փախչելիս,վնասել է ոտքը։ Նա ասել է, որ առնվազն չորս այլ անձինք, այդ թվում՝ Յագուբլուն, վիրավորվել են։

Ալիևը, ով տասնամյակներ շարունակ երկաթե բռունցքով կառավարել է Ադրբեջանը, ժամանել է Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի կողմից հրավիրված «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին մասնակցելու համար, նշում է պարբերականը:

Վաշինգտոնի ոստիկանության խոսնակ Թոմ Լինչը հաստատել է, որ միջադեպի վայրում են եղել հատուկ գործողությունների բաժնի և ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները, հասկանալի է, որ այնտեղ են եղել նաև Ադրբեջանի անվտանգության աշխատակիցները։ Նա հրաժարվել է մանրամասնել, թե արդյոք իրավապահ մարմինները միջամտել են, այդ ծեծկռտուքին:

Թերթը նշում է, որ այս պատմությունը հիշեցնում է Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների հետ կապված նմանատիպ միջադեպը: 2017 թվականին «Էրդողանի մարդիկ» բախում են ունեցել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ բողոքի ցույցի մասնակիցների հետ, որի հետևանքով վիրավորվել էր 11 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան: Մեկ տարի առաջ նրա անվտանգության աշխատակիցները բախվել էին Բրուքինգսի ինստիտուտի մոտ բողոքի ցույցի մասնակիցների հետ:

Ըստ թերթի, Ռահիմ Յագուբլուն սովորական ցուցարար չէր: Նրա հայրը՝ Թոֆիգ Յագուբլուն, ով հայտնի ադրբեջանցի ակտիվիստ է, արդեն կրել է ինը տարվա ազատազրկման մեկ տարին՝ խարդախության կեղծ մեղադրանքներով: Amnesty International-ը վստահ է, որ դատավճիռը «դատական ​​ֆարսի» արդյունք է, և Բաքվի կողմից այլախոհությունը ճնշելու արշավի վերջին քայլը: Կազմակերպությունը նկարագրել է Ադրբեջանում տեղի ունեցողը որպես՝ «կառավարության քննադատներին լռեցնել»:

Ադիլ Ամրախլին, որը Վիրջինիայից էր եկել բողոքի ցույցին, ասել էր, որ անվտանգության աշխատակիցները հարձակվել էին իրենց վրա, երբ ցուցարարները փորձել էին տեղափոխվել հյուրանոցի մեկ այլ մուտք՝ Ալիևի աննկատ ներս մտնելը կանխելու համար։ «Մենք ցանկանում էինք խաղաղ ճանապարհով պահանջել Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակումը», - բացատրել էր նա։

Կարելի է ասել, որ Ալիևը կրկնում է Էրդողանի քայլերը,այդ թվում՝նաև իր թիկնապահների  պահվածքի վարվելակերպով, ինչը նկատել էին նաև ամերիկյան շրջանակները:

Ալիևի թիմի նման պահվածքը ցույց է տալիս, որ նրանց համար ավտորիտար վարվելակերպը, ոչ թե պատահականություն է, այլ՝ օրինաչափություն:

Իսկ մի երկիր, որի ներքին կյանքում տիրում են նման խաղի կանոններ, չի կարող այլ վերաբերմունք դրսևորել արտաքին քաղաքականության մեջ, քանի որ երկրի արտաքին քաղաքականությունը, իր ներքին քաղաքականության տրամաբանական շարունակությունն է:

Նաև դրա համար է կարևոր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը  ունենա երաշխավոր:

Քանզի, հույսը դնել Ալիևի գթասրտության վրա,ծիծաղելի մոտեցում է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>