«Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով
Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ

Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բարձրաշխարհիկ հուղարկավորություններին և պաշտոնական ճաշերին ներկա գտնվելու, ԱԺ ընդունած օրենքները ստորագրելու և վարչապետի նշանակումները «վավերացնելու» միջակայքում երեկ իր մասին հիշեցրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նա, պատկերացրեք, խոսել է առաջիկա ընտրությունների մասին:

Ի մասնավորի, Վահագն Խաչատուրյանն ասել է, թե բոլորը պետք է ընդունեն, որ օրենքը չի կարելի խախտել: «Օրենքը խախտողը պատժվելու է»,հայտարարել է նա:

Ավելին, Վահագն Խաչատուրյանը կարևորել է նաև ժողովրդավարության նորմերի լիարժեք պահպանումը: Եվ երրորդ՝ ըստ Վահագն Խաչատուրյանի, նախընտրական քննարկումները (պայքարը) պետք է լինեն պարկեշտության սահմաններում, պետք է լինի ընդունելի բառապաշար, հարգալից վերաբերմունք միմյանց և ավելի շատ՝ հասարակության նկատմամբ: «Անընդունելի է մեզ ոչ հարիր բառապաշարի օգտագործումը»,ասել է նա:

Այն, ինչ ասել է ՀՀ նախագահը, փաստացի անբեկանելի ճշմարտություն է, «հեծանիվ հորինելու» նման մի բան: Բայց խնդիրն այն է, թե ինչու է նման հայտարարության անհրաժեշտություն առաջացել, և ում է ուղղված այդ հայտարարությունը:

Նախ՝ արձանագրենք, որ իրավապահ համակարգը վերջին տարիներին դրվել է 1 անձի և նրա քմահաճույքներն սպասարկելու տակ, ինչին Վահագն Խաչատուրյանը չի ընդդիմացել որպես «պետության գլուխ և Սահմանադրությանը հետևող»: Ու առնվազն տարօրինակ է, որ նա խոսում է այն մասին, թե ապօրինություններ թույլ տվողները պատժվելու են:

Մեկ անձի տակ դրված իրավապահ համակարգը ինչպե՞ս է պատժելու նույն մեկ անձի ենթակայության քաղաքական ուժին կամ սատելիտներին, ու ի՞նչ կարող է անել Խաչատուրյանն այդ ուղղությամբ: Իսկ շեշտում ենք հենց իշխանություններին, քանի որ... Քանի որ գալիս է երկրորդ կետը:

Եվ այսպես՝ երկրորդ, որ ավելի հետաքրքիր է. այն ամենը, ինչի մասին խոսում է Վահագն Խաչատուրյանը, անթաքույց ուղղված է բացառապես 1 քաղաքական միավորի՝ «Քաղաքացիական պայմանագրին» (ՔՊ): Ակնհայտ է, որ ընտրական կանոնների, ժողովրդավարության սկզբունքների, օրենքների խախտումների գնալու են (արդեն գնում են) իշխանությունները: Լինի դա վարչական ռեսուսի չարաշահում, լինի ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդումներ ու շինծու մեղադրանքներով սահմանափակումներ, կալանավորումներ, բանտարկումներ, լինի դա պետական բյուջեի միջոցների հաշվին սոցիալական ինչ-ինչ «բարիքների» բաշխում տարբեր խավերի: Այնպես որ, այստեղ հասցեատերը հստակ է:

Հա, ու ամենից ուշագրավը՝ նախընտրական պարկեշտ պահվածքի ու անհարիր բառապաշարի մասին: Նախագահին բարեհաճում ենք տեղեկացնել (երևի ինքը չգիտի), որ եթե Հայաստանում կա մեկը, մի քաղաքական ուժ (լավ, ընդունենք, որ 1-2-ն էլ կարող են լինել, բայց մենք խոսում ենք հիմնական դերակատարների մասին), որ հայտնի է իր խայտառակ անպարկեշտ հայտարարություններով, անհարիրից էլ անհարիր բառամթերքով ու արտահայտություններով, ապա դա Նիկոլ Փաշինյանն ու նրա կուսակցությունն է, նրա քպական քարոզիչները:

Ամփոփենք: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Վահագն Խաչատուրյանը բացեիբաց հայտարարություն է արել... Նիկոլ Փաշինյանի դեմ: Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>