Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
24
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Մոսկվայի և Բաքվի միջև չերևացող «սառը պատերզմը» շարունակվում է. ի՞նչ սպասել դրա արդյունքում

Արևմտյան փորձագետները նկատում են, որ հատկապես Անդրկովկաս  Վենսի այցից հետո, Մոսկվայում ավելի ու ավելի են առաջ գալիս մտահոգիչ տրամադրությունները:

Բոլորն էլ հասկանում են, որ Վաշինգտոնի համար այս քայլերը ստուգողական բնույթ ունեն, և կովկասյան  քեյսը իրենց համար առավել կարևոր է՝ Մոսկվայի հետ այլ հարցերի շուրջ բանակցություններում օգտագործելու համար:

Ռուսական կողմը հասկանում է ամերիկացիների այս քայլը, սակայն չգիտի, թե ինչպես թուլացնել ամերիկյան «փափուկ ուժի»  այս գործնթացը:

Եթե Փաշինյանի հասցեին մեղադրանքները  դարձել են պարբերաբար բնույթի և այստեղ Մոսկվան փորձում է երկընտրանքներ առաջադրել, որպեսզի կարողանա ճնշել Փաշինյանի վրա, ապա Բաքվի հանդեպ նման լծակները շատ չեն:

Ադրբեջանը, ոչ ՀԱՊԿ-ի, ոչ էլ ԵԱՏՄ-ի անդամ է, ում հնարավոր է ինչ-որ հաշիվներ ներկայացնել:

Իսկ ինչ վերաբերվում է մնացած հարցերին, ապա այնտեղ Ալիևը որևէ հակասող քայլ չի կատարում, որ առիթ տա Մոսկվային մեղադրելու իրենց:

Հայաստանի մասով դա հեշտ է. Փաշինյանն իր տեղով հակասության ամբողջություն է, որին ցանկացած հարցում կարելի է  մեղադրել:

Ալիևն այս տեսանկյունից ավելի լուրջ և խելոք գործիչ է, ով փորձում է մինիմալիզացնել այն լյուֆտը, որտեղ Մոսկվան կարող է իր հարցեին  մեղադրանքներով հանդես գալ:

Ռուսաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին նեղելուց հետո, Մոսկվայում չգիտեն թե ինչ հաջորդ քայլ կատարեն:

Եվ ահա, ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում, արդեն որերրորդ անգամ է ինչ ռմբակոծվում է Կիևում գործող ադրբեջանական դեսպանությունը:

Մյունխենի անվտանգության համաժողովում Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Կիևում Ադրբեջանի դեսպանատանը երեք հարված է հասցվել։ «Առաջին հարվածից հետո մենք կարծեցինք, որ դա կարող է դժբախտ պատահար լինել։ Այնուհետև մենք ռուսական կողմին տվեցինք մեր դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունների կոորդինատները... Դրան չնայած, հաջորդեց ևս երկու հարված», - ասաց նա։

Որից հետո, Ադրբեջանը բողոքի նոտայով հանդես եկավ, ինչին ռուսական կողմը օրիգինալ պատասխան տվեց, թե իբր Ադրբեջանի դեսպանատունը ոչ թե ռուսական հարձակման, այլ ուկրաինական հակաօդային համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի արդյունքում է վնասվել:

Այսինքն, ուկրաինացիները փորձում են դիմակայել ռուսական հարվածները, և դրա արդյունքում տուժում է  Ադրբեջանի դեսպանատունը:

Մեկ այլ հիմնավորմամբ, ռուսական կողմը նշում է, թե ուկրաինական կողմը կանխամտածված է  Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղադրում թիրախներ, որպեսզի դրա արդյունքում լինեն այդ պատահարները:

Փորձագետները  իհարկե հասկանում են, որ Ադրբեջանի դեսպանատունը խոցվում է ոչ պատահաբար:

Բանն այն է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ փորձում է խորացնել իր հարաբերությունները և նույնիսկ Կասպիան ավազանը դարձնել բախման առարկա:

Մի բան, որ նախկինում Ադրբեջանը ռիսկ չէր անում:

Արցախի հարցի վերացումից հետո, Ադրբեջանի ձեռքերը ազատվել են, և վերջիններս փորձում են վերափոխել նախկին պայմանավորվածությունները, որն էլ, հասկանալի պատճառով, դուր չի  գալիս Մոսկվային:

Ռուսները դեռ չգիտեն, թե ինչպես հակազդեն այս ամենին, որի արդյունքում էլ, որպես միջանկյալ տարբերակ, պարբերաբար ռմբակոծվում է ադրբեջանցիների դեսպանատումը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>